Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր Ռուսաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 126-րդ հետևակային գունդը (126 Regiment d'Infanterie) ակտիվորեն պատրաստվում է Կիևի կողմից մասնակցել Ուկրաինայում զինված հակամարտությանը, գրում է pravda.ru-ն։ Այդ գունդը, որը ներկայումս գտնվում է Նոր Ակվիտանիա շրջանի Բրիվ-լա-Գայլարդ քաղաքում, ունի մոտ 1200 զինվոր, և ներկայումս համալրվել է ևս 200 պահեստազորայիններով։ Այն համարվում է ֆրանսիական բանակի լավագույն մարտական ստորաբաժանումներից մեկը և համալրված է VBMR Griffon բազմանպատակային զրահափոխադրիչներով, որոնք 2018 թվականին փոխարինել են հնացած VAB զրահափոխադրիչներին: Գնդի մարտական խորհրդանիշը բիզոնն է, իսկ կարգախոսը «Fier et vaillant» («Հպարտ և քաջարի»)։
Հետաքրքիր է, որ 126-րդ հետևակային գունդը 1810 թվականին է առաջին անգամ ստեղծվել որպես անկախ մարտավարական ստորաբաժանում, ևՆապոլեոնի բանակի կազմում մասնակցել 1812 թվականին Ռուսաստան ներխուժմանը։ 1813 թվականին ռուսական բանակի հետ բախումներից փրկված գնդի զինվորները ընդգրկվել են արդեն 123-րդ հետևակային գնդում։ Այդ ժամանակից ի վեր 126-րդ գունդը մի քանի անգամ ցրվել, ապա վերակազմավորվել է։ Այն մտնում է ֆրանսիական 9-րդ հետևակային բրիգադի, «troupes de marine» 1-ին դիվիզիոնի կազմի մեջ, որը նախատեսված է Եվրոպայից դուրս մարտական գործողությունների մասնակցելու, կամ հեռավոր պատերազմական թատերաբեմերում արագ տեղակայման համար: