ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՀԱՊԿ հայտարարության չմասնակցելը ՀՀ-ի ՀԱՊԿ-ում սառեցված գործունեության դրսևորումներից է: Գործունեությունը սառեցված է, բայց դե յուրե ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է: Սա իշխանությունների համար կարևոր է «ծախել» Արևմուտքի վրա և ցույց տալ, որ ՀԱՊԿ-ի հետ կապ չունենք:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց պ.գ.թ. , «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:

«Վերջին 4 տարիների ընթացքում մենք տեսնում ենք վեկտորի փոփոխության հետևանքները: Հայաստանը կորցրեց Արցախը, տեղի են ունենում էսկալացիաներ, ինչի հետևանքով մենք կորուստներ ենք ունենում: Առաջիկայում կորուստներ կարող են լինել Տավուշի մարզի ուղղությամբ, հետագայում Գեղարքունիք, Վայոց Ձոր, Արարատ, Սյունիք: Բոլոր ուղղություններով Հայաստանը կունենա կորուստներ, եթե այս քաղաքականությունը շարունակվի»,- նշեց նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀՀ-ն հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիային երկրաշարժից հետո, սակայն Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունն այդպիսի բարձր գնահատականների չարժանացավ իշխանությունների կողմից, Մելքոնյանը նշեց.

«Սա հենց այն ինդիկատորն է, որ ապացուցում է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվում ռուսամետությամբ կամ արևմտամետությամբ, այլ հիմնական վեկտորներից մեկը Թուրքիան է: Նիկոլ Փաշինյանն ունի ուղիղ կապ Էրդողանի հետ և դա հայտարարվել է: Նույնիսկ 1 բացասական հայտարարություն ուղղված Թուրքիային ՀՀ իշխանություններից չի հնչել վերջին տարիներին»:

Խոսելով Սամվել Շահրամանյանի հարցազրույցի և Նիկոլ Փաշինյանի Կառավարության նիստին հնչեցրածի մասին՝ միջազգայնագետն ընդգծեց.

«Կա պրագմատիկ պատասխան, ինչը կփորձեն փաթեթավորել այն տրամաբանության մեջ, որ եթե այլ կերպ արձագանքեին Ադրբեջանը կունենա հարձակվելու պատրվակ, սակայն հարձակման մի շարք պատրվակներ արդեն ստեղծել է ՀՀ իշխանությունը՝ ճանաչելով Տավուշի մարզի որոշ տարածքներ ադրբեջանական: Այս հայտարարությունները հնչում են հիմնվելով Թուրքիայի և Ադրբեջանի շահերի վրա: Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարում են «Ի՞նչ Արցախ, ի՞նչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ի՞նչ վտարանդի կառավարություն» և մենք տեսնում ենք, որ պաշտոնական Երևանից նույն հայտարարությունները հնչում են:

Սա ոչ հակառուսական քաղաքականություն է, ոչ պրոարևմտյան քաղաքականություն է, սա թուրքական քաղաքականության կոմպոնենտներից մեկն է: Յուրաքանչյուր հայ գիտի, որ կա Հայաստանի Հանրապետություն, կա Արցախի Հանրապետություն և Հայկական Սփյուռք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular