ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն Թունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի:

Հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը․

«Եթե մենք «Միր»-ի հետ կապված ու մնացած պատժամիջոցների հետ կապված որևէ քայլ չենք կատարում՝ դա ինչպես կազդի, և կատարելու դեպքում՝ ինչպես կազդի, որովհետև շատ դեպքերում մեր բանկային համակարգը, եթե փորձի շրջանցել պատժամիջոցները, կհայտնվի աշխարհից մեկուսացված վիճակում, ինչը մեր ոչ միայն ֆինանսական ոլորտին, այլև իրական հատվածին կդնի լուրջ խնդիրների առաջ»,- հավելեց նա:

Թունյանը նշեց, որ որպես տնտեսական հանձնաժողովի անդամ և որպես էներգետիկայի հանձնաժողովի անդամ՝ Եվրանեստում մասնակցել է երկու նիստի, որին ընդդիմադիր գործընկերները մասնակցել են առաջին 5 րոպեն․

«Զեկույցների ժամանակ ՀՀ-ի նկատմամբ կոնկրետ մեղադրական հայտարարություններ են հնչել նաև սանկցիաները շրջանցելու հնարավորությունների առումով, որին պատասխանել ենք ու հիմնավորել ենք, որ նման բան չկա:

Այս իմաստով դա երկսայր սուր է, պետք է և՛ նայել պատժամիջոցները չշրջանցելու ռիսկերը, և՛ շրջանցելու տեսանկյունից: ՀՀ-ն շատ հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է որդեգրել»,- նշեց պատգամավորը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular