ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին «ամազոնուհիների»՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

Նախիջևանում գտնվող բրոնզեդարյան նեկրոպոլիսի գերեզմանների պեղումները ցույց են տվել, որ կանանց թաղել են զենքերով. մասնավորապես հայտնաբերվել են ածելիի պես սուր նետերի գլխիկներ, բրոնզե դաշույն և մական, ինչպես նաև զարդեր:

Հնագետները եկել են այն եզրակացության, որ նրանք կարող էին լինել «ամազոնուհիներ»։ Այս կանայք հայտնի էին տղամարդկանցից զերծ իրենց հասարակությունով և մարտի դաշտում հմտությամբ, հատկապես, երբ խոսքը վերաբերում էր նետ ու աղեղին:

Պատմաբան Բեթանի Հյուզը Observer-ին ասել է. «Սա ցույց է տալիս, որ հին հունական առասպելների և լեգենդների հետևում ճշմարտություն կա»:

Նա ընդգծել է, որ այս ապացույցն առավել նշանակալից է, երբ կապվում է ավելի վաղ գտածոների հետ. 2019 թվականին Ռուսաստանում հայտնաբերվել են նետերի գլխիկներով և նիզակներով թաղված չորս կին մարտիկների աճյուններ, իսկ 2017 թվականին հայ հնագետները հայտնաբերել են մի կնոջ մնացորդներ, որը, ըստ երևույթին, զոհվել է մարտական վնասվածքներից, քանի որ նրա ոտքի մեջ հայտնաբերվել է նետի ծայրը։ 1990-ականների սկզբին Ղազախստանի սահմանի մոտ հայտնաբերվել են դաշույնով թաղված կնոջ մնացորդներ։

«Որոշ կմախքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք լայնորեն օգտագործել են աղեղներ և նետեր: Մատների հոդերի փոփոխությունները միայն որսորդությամբ պայմանավորված չէին լինի: Դա որոշակի կայուն, լուրջ պրակտիկայի հետևանք է: Ոսկորների ուսումնասիրության բազմաթիվ արդյունքներ ցույց են տալիս, որ այս կանայք թամբի վրա շատ ժամանակ են անցկացրել: Կանանց կոնքը հիմնականում բաց է, քանի որ նրանք ձի են վարել: Նրանց ոսկորները ձևավորվել են ըստ իրենց ապրելակերպի», - մանրամասնել է գիտնականը:

Նա հավելել է, որ կանանց մնացորդների հետ հայտնաբերված զարդերը ներառում են կարնելյան վզնոցներ:

«Այն կիսաթանկարժեք քար է, որի առկայությունը վկայում է, որ այդ կանայք որոշակի կարգավիճակ են ունեցել», - նշել է գիտնականը:

Պարբերականը մանրամասնում է, որ Նախիջևանում արված բացահայտումները կներկայացվեն Channel 4 հեռուստաալիքի նոր «Աշխարհի գանձերը» վերնագրով հաղորդաշարում, որը կսկսվի ապրիլի 6-ին:

Դրվագներից մեկը՝ «Մետաքսի ճանապարհները և Կովկասը», ներկայացնում է աշխարհի այն հատվածը, որը դարեր շարունակ ականատես է եղել մշակույթների և քաղաքակրթությունների անկմանը և որտեղով անցել են Ասիան և Եվրոպան կապող առևտրային ուղիները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular