ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր MediaHub-ը գրել էր, որ մեզ ահազանգած քաղաքացին հայտնել է, որ երկու օր առաջ իր 14-ամյա որդին Տելեգրամում անհայտ բաժանորդից հաղորդագրություն է ստացել՝ վարձատրության դիմաց առաջադրանք կատարելու առաջարկով։ Մասնավորապես, անհայտ անձը պատանուն առաջարկել է խոշոր գումարի դիմաց զանգել և ասել, թե «Դալմա մոլ»-ում ռումբ կա տեղադրված։ Բնականաբար, մերժվել է, ապա քիչ անց Տելեգրամի այդ բաժանորդը ջնջվել է:  

Մենք գրել էինք, որ մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի շարք երկրներում, այդ թվում և Հայաստանում, հանրային վայրերում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, սակայն հանցագործները անցել են նոր ձևաչափի ու, փաստորեն, գրում են անչափահասներին: 

MediaHub-ը դիմեց Ոստիկանություն՝ հասկանալու, արդյո՞ք այս օրերի ընթացքում իրենք ստացել են նմանատիպ ահազանգեր, որ նման գործընթացներում մարդկանց են փորձում ներգրավել կամ որ մարդաշատ վայրերում ռումբ կա տեղադրված:  

MediaHub-ի հարցերին ՆԳՆ-ից պատասխանեցին, որ այս օրերի ընթացքում ոչ մի ահազանգ չեն ստացել ծնողներից, որ իրենց երեխաներին գրում են՝ գումարի դիմաց որևէ առաջադրանք կատարելու մասով: Նաև ասացին, որ վերջին օրերի ընթացքում չի եղել նաև ահազանգ, որ ինչ-որ վայրում ռումբ կա տեղադրված։

Միևնույն ժամանակ հորդորեցին լինել զգոն և տարօրինակ երևույթների դեպքում դիմել իրավապահներին:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին հատկապես Տելեգրամ հարթակը դարձել է հարմար ձևաչափ տարատեսակ ապօրինի գործունեություն ծավալելու համար: Մասնավորապես, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այս հարթակում բավականին ակտիվ է ու տարածված և շատ դեպքերում, ցավոք, հենց անչափահասների ներգրավմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular