ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սարգիսը բանակում առաջին ծննդյան օրն անցկացրել է դիրքերում». այսօր Արցախում զոհված Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր 2016թ. տարի ապրիլին Արցախում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է։ Սարգիսը ծնվել է 1995թ.։ Եթե չլիներ ապրիլյան պատերազմը… Սարգիսն ընդամենը 3 ամիս անց կավարտեր ծառայությունը. նա զինված ուժեր զորակոչվել էր 2014թ. հուլիսի 22-ին, ծառայել Թալիշում։

Սարգիսի մայրը՝ տիկին Թամարան, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Սարգիսը սիրել է հետաքրքիր անցկացնել իր ծննդյան օրը, լինել ընկերների, հարազատների հետ։ Տիկին Թամարան հիշում է՝ Սարգիսի ծննդյան օրն անհամբեր սպասել է նրա զանգին։

«Առաջին ծննդյան օրը դիրքերում է անցկացրել։ Հարմարեցրեց, զանգեց, հարազատներով հավաքվել էինք, ասացի՝ բալես, ճիշտ է՝ մեզ հետ չես, ծառայության մեջ ես, մենք շնորհավորում ենք քեզ, նշում ենք։ Ասաց՝ ապրեք, մա՛մ ջան։ Խոսեց բոլորի հետ։ Տրամադրությունը շատ լավ էր։ Իմ տղան ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել ծառայությունից, շատ ուրախ է եղել»,- ասաց տիկին Թամարան՝ նշելով, որ Սարգիսը ծառայությունից չի դժգոհել, բայց ասել է, որ դիրքերում իրեն ավելի լավ է զգում։ «Երբեք չի տրտնջացել, ուրախ անցկացրել է իր ծառայությունը»,- ասաց տիկին Թամարան։

Սարգիսը 4 տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան, նա այնտեղ է սովորել և եկել էր Հայաստան` ծառայելու նպատակով: «Ասաց՝ մամ ջան, ես այստեղ մնալու իմաստ չեմ տեսնում, լավ կլինի՝ գնանք Հայաստան, միևնույն է՝ ես պիտի ծառայեմ՝ անկախ նրանից՝ Ռուսաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում։ Ասաց՝ ծառայությունը տղայի համար է, ես անպայման պետք է ծառայեմ։ Իր կամքով, ցանկությամբ մենք եկել ենք, ինքը ծառայել է»,- ասաց տիկին Թամարան՝ նշելով, որ Սարգիսը բնավորությամբ փակ է եղել, բանակային կյանքից գրեթե ոչինչ չի ասել, միշտ նշել է, որ ամեն ինչ լավ է։
Սարգիսը սիրում էր սպորտ, հատկապես ֆուտբոլը։ Տիկին Թամարայի խոսքով՝ Սարգիսը բազմաթիվ մեդալներ ուներ, նաև ցանկանում էր, երազում հանդիպել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։

Սարգիսը զոհվել է ապրիլի 3-ին. այդ օրն առավոտյան Սարգիսը խոսել էր մոր հետ. «Այնպես էր խոսում, կարծես ոչինչ չէր եղել։ Ցույց չի տվել, որ որևէ բան կա։ Փոքր եղբորս հետ խոսելիս էր հասկացրել, ասել, որ չի ուզում՝ ես իմանամ։ Մտածում էր, ասում էր՝ այնպես արեք՝ թող մաման լուրերը չլսի։ Իր խոսելուց ես ոչինչ չեմ զգացել, այնքան հանգիստ էր խոսում, որ զգացնել չէր տալիս»։

Տիկին Թամարայի ցանկությունն է, որ խաղաղություն լինի, զինվորներին՝ բարի ծառայություն. «Ուրախ հասնեն իրենց ծնողներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular