ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից՝ Տավուշ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախից՝ Տավուշ. Թադևոսյանների ընտանիքի նոր հասցեն ադրբեջանական դիրքերից ոչ հեռու Այգեհովիտ գյուղն է։ 2 անգամ բռնի տեղահանված ընտանիքը կյանքից, ապրուստից չի դժգոհում, միայն թե շատ են կարոտում Արցախն ու տարիների ընթացքում այնտեղ թողած աշխատանքի արդյունքը, ունեցվածքը։ 

Ալեքսանդրը MediaHub-ին պատմում է, որ երբ 2020 թվականի պատերազմի ժամանակ գրավվեց Ավետարանոց գյուղը, իր ընտանիքը բնակություն հաստատեց Խրամորթում, որը դարձյալ առաջնագիծ էր դարձել Ակնայի (Աղդամ) հանձնումից հետո։ 

«Ավետարանոցում ունեինք ամեն ինչ, զբաղվում էինք այգեգործությամբ, անասուններ էինք պահում, մեր երեխաներին մեծացնում։ Ակնայում դաշտեր ունեինք, հացահատիկի մշակություն էինք անում։ Մի խոսքով, ամեն ինչ գլխիվայր շրջվեց 44-օրյա պատերազմից հետո»,- ասում է նա։ 

Ավետարանոցի անկումից հետո Թադևոսյաններն այնուհետև որոշել են իրենց նոր կյանքը սկսել Խրամորթում։ Ամեն օր ադրբեջանցիները բարձրախոսներով, պատերազմի սպառնալիքներով, հրադադարի հաճախակի խախտումներով հիշեցրել են իրենց ներկայությունը։ 

«Դա մեզ անհանգստացնում էր, բայց չէր խանգարում, քանի որ մտածում էինք, որ պատերազմ ամեն դեպքում չի լինելու։ Բայց 2022 թվականին սկսվեցին Քարագլխի մարտերը։ Կնոջս ու երեխաներիս տարհանեցինք Ստեփանակերտ, տղամարդիկ մնացին, ու մենք էլ մեր հողը, մեր տունը պաշտպանելու համար զենք վերցրեցինք»,- ասում է 40-ամյա տղամարդը։ 

Փառուխ-Խրամորթ հատվածում իրավիճակը հանգստանալուց հետո շարունակել են ապրել, նորից հող են մշակել, անասուն պահել։ 2023-ի սեպտեմբերին, սակայն, ամեն ինչ փոխվեց։ «Ապրելու-չապրելու և կամ հայ մնալու պայքար էր Արցախում»,- ասում է մեր զրուցակիցը, ավելացնում, որ ինքը նախընտրել է ապրել, թեկուզ չարչարվելու գնով։

Սեպտեմբերի 28-ին Ալեքսանդրը կնոջ ու մանկահասակ 3 երեխաների հետ ավտոբուսով տեղափոխվեց Սևան։ Մեկ ամիս մնալուց հետո Այգեհովտում ապրելու առաջարկ է ստացել, ընդ որում բնակարանը տրամադրում են անվճար։ Հոկտեմբերի վերջին նրա ընտանիքը տեղափոխվեց Տավուշի մարզ։ 

«Մի բարերար կով է տվել, գյուղացիներն էլ օգնել են, ով ինչով կարող էր։ Զրոյից սկսված կյանքը դժվար էր, մանավանդ, որ դեմը ձմեռ էր, բայց հաղթահարեցինք։ Միայն ափսոս, որ հողամաս չունեմ այստեղ էլ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Օրավարձով եմ աշխատում, որ տունս պահեմ»,- պատմում է նա։ 

Երկու անգամ գաղթ ու պատերազմներ տեսած ընտանիքը թևաթափ չի լինում։ Գյուղերի հանձնման թեմաներով ու Հայաստանի նկատմամբ պատերազմի սպառնալիքով մտահոգություններ ունի Ալեքսանդրը։ «Այստեղ գյուղում էլ անհանգստություններ կան, բայց խուճապի մեջ չեն, բոլորը վճռական են»։ 

Վիճելի տարածք համարվող Բարխուդարլուի մոտ գտնվող Այգեհովտում Ալեքսանդրի ընտանիքը երազում է, որ ոչ ոք այլևս պատերազմ չտեսնի, իսկ լինելու դեպքում ինքն էլ պատրաստ է գյուղի տղամարդկանց հետ հավասար պայքարել, միայն թե երեխաները հանգիստ ապրեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular