ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե միահամուռ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսությանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աղասի Թավադյանը:

Մասնագետը գտնում է, որ դա կարող է բարդություններ առաջացնել հատկապես արտահանում իրականացնող հայ գործարարների համար և որոշակիորեն փոխել նաև ներքին առևտրի հաշվեկշիռը:

«Հայաստանի կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարել է, որ բանկերը, գնահատելով իրենց ռիսկերը, ինքնուրույն են որոշել հրաժարվել «Միր» համակարգից: Այս պահին հայտնի է, որ բոլոր բանկերը, բացառությամբ ՎՏԲ-ի, չեն սպասարկելու նշված համակարգի միջոցով կատարվող գործարքները: Դա անխոս կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի տնտեսվարողներին՝ հաշվի առնելով, որ ներկայումս մեր երկրից արտահանվող արտադրանքի 43 տոկոսը տեղափոխվում է Ռուսաստան:

Իսկ դա հիմնականում պատրաստի, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք է: Խնդիրն այն է, որ ներկայումս Ռուսաստանը կտրված է աշխարհի ֆինանսական համակարգերից՝ միջազգային քարտերն այնտեղ չեն գործում: Դա լրացուցիչ բարդություններ կառաջացնի հայաստանցի գործարարների համար՝ հանգեցնելով կողմնակի ծախսերի աճի: Արդյունքում շատ գործարարներ, որոնք հիմնականում գործունեություն են ծավալում ռուսական շուկայում, ստիպված կլինեն հրաժարվել այլ բանկերի ծառայություններից և օգտվել «Միր» համակարգով գործարքներ կատարող ՎՏԲ բանկից»,- նշեց մեր զրուցակիցը:

Աղասի Թավադյանը մատնանշեց, որ 2023 թվականին, երբ Հայաստանում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ, միայն բանկային ոլորտն է բացասական ցուցանիշ ունեցել երկրի ՀՆԱ-ում: Տնտեսագետի գնահատմամբ՝ դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2023 թվականին Հայաստանից կապիտալի արտահոսքն աճել է 55 տոկոսով, իսկ ներհոսքը դանդաղել է, ինչի հետևանքով բանկային ոլորտի ծավալները մոտ 6 տոկոսով կրճատվել են:

«Այս տարի նույնպես նկատվում է կրճատման միտում: Այսինքն, 2024 թվականին բանկային համակարգում ռիսկերը մեծ են: Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կապիտալի մեծ մասը բանկային համակարգից ուղղվել է շինարարության ոլորտ: Երկրորդ ռիսկն այն է, որ Հայաստանի գործարարներից շատերը Ռուսաստանի հետ են համագործակցում, և դա կարող է նրանց համար բարդություններ առաջացնել կապիտալը դուրս հանելու առումով:

Ըստ էության, մեր բանկային համակարգը պետք է որ հաշվարկած լինի այդ ռիսկերը, սակայն Հայաստանի բանկերը, պատկերավոր ասած, հայտնվել են երկու քարի արանքում: Մի կողմից՝ ստիպված են հրաժարվել «Միր» քարտերը սպասարկելուց, ինչը հանգեցնելու է վերոնշյալ խնդիրներին, մյուս կողմից՝ այդ քարտերի հետագա սպասարկումը հղի է պատժամիջոցների կիրառմամբ:

Աղասի Թավադյանն ընդգծեց, որ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման կտրուկ սահմանափակումը կարող է անդրադառնալ նաև ներքին առևտրի վրա: «2022 թվականին Հայաստան է եկել մոտ 130 հազար ռելոկանտ: Հիմա նրանց զգալի մասը վերադարձել է Ռուսաստան կամ էլ տեղափոխվել է այլ երկրներ, որտեղ որոշ պայմաններ ավելի լավն են:

Հայաստանում ստեղծված իրավիճակը բարդացնելու է տրանզակցիաները (խմբ․ դրամական միջոցների փոխանցումը հաշվից հաշիվ և ցանկացած գործարք, որը կատարվում է բանկային հաշվի կամ քարտի միջոցով) և կարող է հանգեցնել ռելոկանտների հավելյալ արտահոսքի: Կապրենք՝ կտեսնենք, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները»,- եզրափակեց Աղասի Թավադյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular