ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը հավանություն է տվել Կոսովոյի անդամակցությանը Եվրոպայի խորհրդին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովը հանդես է եկել Կոսովոյի Հանրապետության՝ Եվրախորհրդի կազմում մտնելու օգտին։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը Փարիզում առաջարկել է Կոսովոյին հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ»,- ասվում է ԵԽԽՎ պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաջորդ քայլերը լինելու են ապրիլի 18-ին սպասվող վեհաժողովում լիագումար քննարկումներն ու քվեարկությունը։

Փարիզում կայացած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է կազմակերպությանը Կոսովոյի Հանրապետության անդամակցության Պրիշտինայի դիմումը։ Զեկուցողը խորհրդարանական Դորա Բակոյանիսն էր, ով Հունաստանի արտաքին գործերի նախարարն էր այն ժամանակ, երբ Պրիշտինան Բելգրադից անկախություն հռչակեց 2008 թվականին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular