ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի հատվածում ունենք հողեր, որոնք ենթադրվում է, որ պետք է վերադարձվեն մեզ. Գնել Սանոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տավուշի հատվածում էլ ունենք հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է, որ պետք է վերադարձվեն մեզ:

Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Տարածքային ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են սահմանագծումը, սահմանազատումը սկսել իրականացնել հենց Տավուշից և ոչ թե, օրինակ՝ Ջերմուկից, որտեղ ՀՀ-ի տարածքները օկուպացված են։

«4 գյուղերի վերադարձման հետ կապված որոշումներ դեռ չկան։Խոսքը երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքի մասին է, որը միտված է, որ երկու երկրների միջև տեղի ունենա սահմանազատման, սահմանագծման պրոցես։ Դինամիկա կա, հանդիպումներ են լինում, կողմերը վերադառնում են իրենց մոտ, պրոցես է, չգիտեմ՝ երբ է հաջորդ հանդիպումը»,-նշեց նախարարը:

Ըստ Սանոսյանի՝ տեղի բնակչության անորոշության պատճառն այն է, որ որոշ մարդիկ փորձում են անորոշ, անհասկանալի լուրեր տարածել։ Վարչապետի միտքը եղել է շատ պարզ, որ հաջորդ հանդիպմանը նույնիսկ կարող է ինքը գալ, եթե կա այնպիսի նորություն կամ փոփոխություն, որ կարող է ինքն արտահայտել։ Քանի որ որոշում չկա, փոփոխություն չկա, ամեն օր հանդիպման կարիք միգուցե չկա։ Բայց գրեթե ամենօրյա ռեժիմով կա՛մ Ոսկեպարում, կա՛մ մարզպետարանում կան հանդիպումներ, պարզաբանումներ:

 «Սահմանին մոտ անցնող հատվածներում կան ենթակառուցվածքներ՝ կարող է լինել գյուղի ջրագիծ կամ գազատար, հիմա պետք է հասկանանք սահմանազատման գործընթացից հետո, երբ սահմանապահները կանգնեն՝ որտե՞ղ են կանգնելու, իրար մոտի՞կ են կանգնելու, թե՞ ինչ-որ չափով հեռու, կառաջանա՞ չեզոք գոտի, թե՞ ոչ, եթե չեզոք գոտի առաջանա, այդ հատվածում ենթակառուցվածք կլինի՞, թե՞ ոչ։ Հիմա կա պարզ կազմակերպչական աշխատանք, որը մի շարք գործոններից է բաղկացած և ամեն գերատեսչություն ունի հանձնարարական, որ երկու հարևան երկրներ այս պրոցեսով անցնեն, ինչ հարցեր կարող են առաջանալ»,-հավելեց Սանոսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular