ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարարտ Միրզոյանը հանդիպել է Արգենտինայի Պատգամավորների պալատի նախագահի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորների պալատի անդամներ և ՀՀ ԱԺ-ում Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի անդամ Տաթևիկ Գասպարյանը։ Հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արարատ Միրզոյանը և Մարտին Մենեմը գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչպես նաև 21-րդ դարի զարգացումներին համահունչ ոլորտային համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ ներառյալ տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։

Երկուստեք ընդգծվել է, որ միջպետական հարաբերությունները հիմնված են հայ և արգենտինացի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական հարաբերությունների վրա, որոնց մեջ իր նշանակալի դերն ունի Արգենտինայի հայ համայնքը։ Անդրադարձ է կատարվել նաև ապակենտրոնացված համագործակցության նոր հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև փոխգործակցության ընդլանման գործում։ Հիշատակելով Արգենտինայի Սենատում և Պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբերի անդամների Սենատում և Պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբերի անդամների 2023թ. այցը Հայաստան՝ Տաթևիկ Գասպարյանը շեշտել է խորհրդարանական կապերի շարունակական ակտիվացման հարցում մեծ հետաքրքրությունը՝ հիմնված նաև երկուստեք արժևորվող ժողովրդավարական արժեքների վրա։

Նախարար Միրզոյանն Արգենտինայի Պատգամավորների պալատի նախաահին ու անդամներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև բարձրագույն մակարդակով հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարությունների մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա կյանքի կոչելու մասով:

Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից գործընկերներին հրավիրել է այցելել Հայաստան. «Դուք ընկերներ ունեք Հայաստանի Հանրապետությունում, և մենք ձեզ սպասում ենք այնտեղ։»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular