ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես փնտրում եմ մարդկանց, որ կապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում չի քննարկվում որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք հիմա նրանց փնտրտուքի մեջ ենք, որոնք համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես փնտրում եմ այդ մարդկանց, որ կգան ու կապացուցեն, որ դա Հայաստանի տարածք է: ՀՀ-ն իր տարածքը մետր առ մետր կարող է ցույց տալ բոլոր ԽՍՀՄ քարտեզներով։ Երբ սեպտեմբերի 21-ին բոլորով դուրս ենք գալիս փողոց և նշում ՀՀ անկախության օրը, մենք նշո՞ւմ ենք ինչ-որ կոնկրետ բան։

Այդ կոնկրետ սահմանի տեղը ՀՀ-ն գիտի։ Տավուշի բնակիչները գիտեն, որ գծից այն կողմ միշտ եղել է Հայաստանի Հանրապետություն և մյուս կողմում Ադրբեջան: Դա իմացել են ՀՀ բոլոր իշխանությունները՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ մենք շատ լավ իմացել ենք, որ անգամ Վրաստան գնալուց կանգնում նայում էինք այդ կտորին և ասում այնտեղ Ադրբեջան է: Մենք որևիցե նոր բանի մասին չենք խոսում: Ընդդիմությունը փորձում է հերթական ֆալ-ստարտն անել, նախապես ասում եմ, որ չի ստացվելու: ՀՀ տարածքի որևէ մաս սակարկման չի ենթարկվում »,- նշեց նա:

Սիմոնյանի խոսքով՝ Երբ Ղարաբաղի պատերազմն էր, և փողոցում իրենց մե՛կ մեղադրում էին հողերը հանձնելու, մե՛կ մեղադրում էին հողերը չհանձնելու,  պատերազմը ժամանակին չկանգնեցնելու մեջ, ասում էին՝ բա որ էդպես էր, ինչո՞ւ ժամանակին այդպես չարեցիք։ Հիմա տեղի է ունենում ՀՀ-ի տարածքի գծում, որն ապացուցված է։

«Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ։ Իհարկե, մենք պատրաստ ենք և այնպես չէ, որ մենք այդ տրամաբանությունից ենք ելնում»,- հավելեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular