Եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա հարձակվել, խիստ կասկածում եմ, որ ռուս սահմանապահները կարողանալու են պաշտպանել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի համար դա արդեն որոշված թեմա է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս բերմանը:
«Փորձ է արվում միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում միջգերատեսչական համաձայնություն է եղել, որի նպատակն է եղել այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին այդ բեռը թեթևացնել, այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա»,- ասաց նա։
Սիմոնյանը նշեց, որ օգոստոսի 1-ն ուժի մեջ է: «Մենք տեղեկացրել ենք, որ «եղբայր, շնորհակալություն, օգնեցիր, մենք այդ օգնությունը շատ բարձր ենք գնահատում, բայց այլևս ՀՀ-ն այդ օգնության կարիքը չունի, մենք կարող ենք մեր օդանավակայանը ինքներս սպասարկել»։ Հիմա ինչ-որ բաներ են խոսում, ասում են՝ «բա Թուրքիայի սահմանը» և այլն։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են և պաշտպանելու են»,- ասաց Սիմոնյանը։