ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Փաշինյանը ողջունել է միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Հայաստանի հետ կապված օրակարգերին նվիրվածության համար: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների միջև ձևավորված ամուր կապերը և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ համագործակցության փաստը:

Անն-Լորանս Պետելը նշել է, որ բարեկամական խմբի կազմում են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանին աջակցության քաղաքական անվերապահ կոնսենսուս: 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, մեր երկրում ֆրանսիական ընկերությունների գործունեությանը, ներդրումային ծրագրերում ներգրավմանը, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:

Քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին և ընդգծել, որ պայմանագրի սկզբունքները հիմնարար կերպով համաձայնեցվել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շրջանակում ընդունված հայտարարությամբ: Քննարկվել են նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեության, Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին ու ծրագրերին: Բռնի տեղահանվածների կարիքների լուծման առումով Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության հետևողական աջակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular