ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանը սպառնում է, որ հասարակությունը դեռ կտեսնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին Կոմիտասի անվան պանթեոնում ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի 85-ամյակին նվիրված արարողությանը, որից հետո նաև հայտարարել է, որ առաջիկայում իրեն կտեսնենք տարբեր հարթակներում: Այդ մասին նա հայտարարել է Ա1+-ի հարցին ի պատասխան: Թե որոնք են այն հարթակները, որտեղ կտեսնենք Աբրահամյանին, նա չի մանրամասնել: Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից և ՀՀԿ-ից հեռանալուց հետո հայտարարել է, որ մնալու է ակտիվ քաղաքականության մեջ, թեև նա առ այսօր չի ցուցաբերել ակտիվություն: Փոխարենը Հովիկ Աբրահամյանի որդին է հայտարարել ակտիվ քաղաքականություն, համենայնդեպս, խորհրդարան մտնելու մասին, որտեղ նա հայտնվել է «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային թեկնածու լինելու շնորհիվ: Արգամ Աբրահամյանը հրաժարվելու է Արտաշատի քաղաքապետի պաշտոնից, որը զբաղեցնում էր դեռևս հոր վարչապետության տարիներից:

Ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Արտաշատի քաղաքապետի պաշտոնը հանել Աբրահամյանների ազդեցության գոտուց, այսինքն՝ էլ ավելի նվազեցնել նրանց ազդեցության գոտին: Այս տեսանկյունից հետաքրքիր կլինի իհարկե, եթե Հովիկ Աբրահամյանը որոշի դիմադրել, այն էլ անձամբ, և օրինակ, հայտ ներկայացնի Արտաշատի քաղաքապետի թեկնածու լինելու համար: Այսինքն՝ Արտաշատի քաղաքապետի ընտրությունը դառնա այն հարթակներից մեկը, որում առաջիկայում հնարավոր կլինի տեսնել Աբրահամյանին: Այլ կերպ ասած՝ լինի հայր և որդի Աբրահամյանների փոխատեղում:

Սա, իհարկե, խիստ հիպոթետիկ տարբերակ է, հատկապես հայաստանյան քաղաքական ավանդույթների և մտածողության պայմաններում: Արտաշատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը Հովիկ Աբրահամյանը կհամարի այսպես ասած՝ իր պատվից կամ կալիբրից ցածր: Այդ դեպքում ո՞ր հարթակն է, որ նրա կարծիքով կհամապատասխանի իր կալիբրին, հասարակությանը երևալու համար: Ընդհանրապես, այդ հարթակները կա՞ն, գոյություն ունե՞ն, թե՞ Հովիկ Աբրահամյանը դեռ պետք է ստեղծի այն հարթակները, որոնցում էլ առաջիկայում հասարակությունը կկարողանա տեսնել նրան:

Իհարկե, առանձին հարց է այն, թե արդյո՞ք հասարակությունն ուզում է որևէ հարթակում տեսնել Աբրահամյանին: Համենայնդեպս, այն հետագիծը, որ նա ունի հայաստանյան քաղաքականության մեջ, հազիվ թե հանրության մոտ առաջացնի նրան վերստին որևէ հրապարակային հարթակում տեսնելու ցանկություն: Իսկ այսպես ասած ընդդիմադիր կեցվածքով նախկին իշխանավորների, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պակաս հայաստանյան քաղաքական դաշտում առանց այդ էլ չկա: Հետևաբար, առաջիկայում իրեն տարբեր հարթակներում տեսնելու մասին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները հնչում են ըստ էության ինչ որ առումով նույնիսկ որպես սպառնալիք, քանի որ Հայաստանում քաղաքական դաշտն ու քաղաքական կյանքն ունեն սերնդափոխության կարիք, ոչ թե նախկին պաշտոնյաների, այսպես ասած, կերպարանափոխության տեսքով քաղաքական փոխատեղումների:

Հասարակությունը կարիք ունի ոչ թե Հովիկ Աբրահամյանին կրկին տեսնելու որևէ հանրային հարթակում, այլ հանրային հարթակներում այլևս չտեսնելու նաև բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ևս հանդիսացել են Հովիկ Աբրահամյանի «ժամանակակիցը»՝ նրա վերադասը, ստորադասը կամ այսպես ասած կուսակցական ու արտակուսակցական զինակիցը: Նրանք բոլորը այլևս մի բան կարող են անել հասարակության և պետության համար՝ պարզապես թողնել քաղաքականությունն ու հեռանալ:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular