Մեր քաղաքում մշակութային կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով․ Ավինյանի ուղերձը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, որում ասված է․
«Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ:
Երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերը, նշանավոր դերասաններն ու բեմադրիչները, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն իրենց ներկայությամբ և հոգատարությամբ շենք-շինություններն են ապրեցնում՝ արժանացնելով դրանք թատրոն կոչվելու պատվին:
Վստահեցնում եմ՝ մեր քաղաքում մշակութային, այդ թվում՝ թատերական կյանքը շարունակաբար աշխուժանալու է թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Միայն այս ճանապարհով է հնարավոր Երևանը դասել աշխարհի առաջավոր մշակութային քաղաքների շարքին, ինչն էլ մեր միասնական նպատակն է»:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 27-ին աշխարհը տոնում է Թատրոնի միջազգային օրը։ Այս տոնն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում, ինչից հետո այն նշելու ավանդույթը տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի որոշմամբ: