Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՇատ կարևոր է՝ ճիշտ պատկերացնել պետության քանդման և դա թույլ չտալու ռեսուրսները։
Ֆեսյբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Չպարտվելու համար մաթեմատիկական հաշվարկ է պետք։ Համաշխարհային պատմության մեջ եզակի վիճակ է. պետական ողջ ռեսուրսն աշխատում է պետության քանդման օգտին։
Նիկոլը մենակ չէ
- Կա իշխանություն, կան ուժայիններ, կա ԱԺ խմբակցություն։ Նկատի ունենանք, որ Արցախի հանձնումից հետո իշխանությունից գոնե մեկ հրաժարական չեղավ։
- Կա լուրջ մեդիա համակարգ՝ կոնկրետ քարոզիչների բանակ, որն ամեն ստոր պատվերի պատրաստ է՝ «հիտլերյուգենտների» համակարգ։
- Կա իշխանությունից օգտվող խավ, որը հոգու խորքում ցավ է ապրում, բայց իր անձնական օգուտը մինչև նախավերջին պահը գերադասելու է։
Դիմադրությունը
- Աժ-ում կա երկու ընդդիմադիր խմբակցություն
- Կան ընդդիմադիր պատգամավորներ, որ հանրային հարթակներում մշտական ներկա են և հանդես են գալիս գրագետ խոսքով։ Կան զգալի թվով պատգամավորներ, որոնք ոչինչ չեն անում, բայց վնաս էլ չեն տա։
- Կան տասնյակ ընդդիմադիր կուսակցություններ՝ սարսափազդու անուններով, բայց նրանց հավաքական էֆեկտը զրո է։
- Կա լավ ցանկ՝ հանրային գործիչների, ովքեր ամենօրյա ռեժիմով աշխատում են, գրագետ ձևակերպումներովփորձելով կանխել, զգուշացնել և առաջարկել՝ այսպես ազդելով հանրային տրամադրությունների վրա։ Նրանց թվում է նաև Աշոտյանը, որն անգամ բանտից շարունակում է ակտիվ լինել։
- Կան նոր ձևավորվող միավորներ, շարժումներ, որոնք առողջ ներուժ ունեն, բայց կայացման համար նրանց դեռ ժամանակ է պետք։
- Կա մեդիա, որը լուրջ աշխատանք է տանում։
- Կա եկեղեցի, նրա առանձին սպասավորներ, որոնք խղճի, հայրենիքի և մարդկության ամենօրյա բաց քարոզ են անում։
- Կա ժողովրդական զգալի զանգված, որը հոգու խորքում արդեն մերժել է Նիկոլին, բայց դեռ չի ընտրել որևէ մեկին։
Հարց առաջին.
Արդյոք Նիկոլն ու նրա համակարգն ունե՞ն բավարար ներուժ՝ պետությունը քանդելու։ Պատասխան. միանշանակ՝ ոչ։ Նրանց իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց։ Ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ, քանի որ արդեն զրկված է հասարակական իրական հենարանից։
Հարց երկրորդ.
Արդյոք դիմադրության ներուժը բավարա՞ր է թույլ չտալու համար երկրի կազմաքանդում։ Միանշանակ՝ ոչ։ Արցախի անարգել հանձնումը դրա ամենավառ ապացույցն է։
Ո՞րն է հույսը, լուծումը.
Լուծումը մի քանի իրողության հստակ ընկալման մեջ է։
- Նիկոլի այս պահի ռեսուրսն առավելագույնն է, այն մեծանալու որևէ հնարավորություն չունի։ Այս երկրում ով մարդկայնորեն ունակ է նրա հետ համագործակցելու, աշխատելու, արդեն արել է։ Մի քանի անուն ավել-պակաս բան չի փոխում։ Նա այս պահին ունի ոչ թե իր ներուժը մեծացնելու, այլ՝ իր թիմը պահելու խնդիր։ Իսկ նման խնդիրները սովորաբար վերջանում են թիմերի ֆորսմաժորային փլուզմամբ։
- Փոխարենը՝ աճի հսկայական ներուժ ունի դիմադրությունը։ Ուղղակի աչքիդ առաջ է ճիշտ աշխատանքի դեպքում դիմադրության բազմակի անգամ մեծացման ներուժը։ Հաղթանակի ներուժը։
Ճիշտ աշխատանքի էությունը
Դիմադրության և հաղթանակի ճիշտ աշխատանքի նկարագրությունը երկու պարզ կետից է.
- Գրագետ աշխատանք
- ազնվություն
Պետք է զգոն լինել՝ չտրվելու համար կառավարվող պրովոկացիաներին, և հնարավորինս խուսափել գուցե ազնիվ մղումներով արվող հիմարություններից։ Սա 4 գյուղի խնդիր չէ, սա ՄԵԿ հոգու խնդիր է, որը դեֆորմացրել է պետությունը։ Սա պետություն ունենալու խնդիրն է»,- գրել է նա։