ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու չի կարելի երեխաների լուսանկարները տեղադրել սոցցանցերում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1. Թվային առեւանգում

Բոլորովին վերջերս Istagram-ում հայտնվեցին ամբողջական պրոֆիլներ՝ սոցցանցերից «գողացված» երեխաների լուսանկարներով … դերային խաղերի մասնակցելու համար: Դրանք հնարավոր է գտնել #babyrp, #adoptionrp եւ #orphanrp  («դերային խաղեր՝ երեխաներ», «դերային խաղեր՝ որդեգրում») հեշթեգներով:

Բավական է այցելել նշված հղումներով եւ կարող եք տեսնել երեխաների հսկայական թվով լուսանկարներ ( հարյուր հազարավոր)՝ մտացածին անուններով, նրանց տարիքի, ծնողների, հասցեի տվյալներով, ինչպես նաեւ՝ թե որտեղ են նրանք խաղում, ինչ են  սիրում ուտել եւ այլն: Եւ սրանք ընդամենը ծաղիկներն են...

Թվային առեւանգման որոշ «ասեր» ավելի հեռուն են գնում. նրանք ստեղծում են երեխայի անունով հաշիվ եւ նրա անունից լացակումած ուղերձներ ձայնագրում. «Ես ծնողներ չունեմ, որբ եմ, ուզում եմ գտնել հայրիկիս ու մայրիկիս»: Նման գրառումների տակ  հայտնվում են որդեգրել ցանկացողների մեկնաբանություններ: Այո, այո, դա այդպիսի վիրտուալ խաղ է. լուսանկարի տակ ճշտում են երեխայի նախասիրությունները, եւ հաճախ  «տեղեկատվության փոխանակումը» շատ հեգնական եւ կոպիտ ձեւով է կատարվում: Եւ սա դեռ ամենը չէ: Որոշներն օգտագործում են ուրիշի երեխաների լուսանկարները՝ իրենց էրոտիկ երեւակայությունների համար: Այդպիսի պրոֆիլներն արգելափակվում են, բայց դրանց սիրահարները նորերն են բացում:

2. Իրական առեւանգում

Եթե  երեխայի լուսանկարի վրա նշված են մանկապարտեզի կամ դպրոցի կոորդինատները, որոշ սուբյեկտներ կարող են օգտագործել այդ տեղեկատվությունը, ինչպես հասկանում եք, ոչ բարի  նպատակներով:

3. Իսկ ո՞վ է կողքին

Համացանցում տեղադրված ձեր երեխայի լուսանկարում նա կարող է ուրիշ՝ օտար  երեխայի հետ լինել:  Մենք հաճախ մեր երեխաներին լուսանկարում ենք խաղասրահում, խաղահրապարկում, կադրում կարող են նաեւ այլ երեխաներ հայտնվել, եւ ցանկալի չէ, որ ուրիշ երեխայի լուսանկարը, առանց նրա ծնողների իմացության, հայտնվի համացանցում:

4. Շատ, շատ լայքեր լավ մայրիկին

Հոգեբանները նշում են, որ հատկապես երիտասարդ մայրիկները, ցույց տալու համար, որ հրաշալի են կատարում «լավ մայրիկի» դերը, ավելի հաճախ են լուսանկարներ հրապարակում սոցցանցերում ու ավելի սուր են արձագանքում մեկնաբանություններին:

Նման մայրիկները շատ զգայուն են «լայքերի» քանակի նկատմամբ, իսկ եթե արձագանքը մեծ չէ, իրենց հիասթափված են զգում եւ անգամ կարող են դեպրեսիայի մեջ ընկնել: Ամերիկացի հոգեբան Ջիլ Յավորսկին նկատել է, որ  պերֆեկցիոնիստ մայրիկների մոտ  ավելի շատ են դեպրեսիայի դեպքերը, քան նրանց մոտ, ովքեր հազվադեպ են երեխաների մասին սոցցանցերում գրում եւ հանգիստ են վերաբերվում «իդեալական մայրիկի» դերին:

5. Մայրիկ, ինչի՞ համար

Ձեր երեխայի համար ապագայում կարող է այնքան էլ հաճելի չլինել լուսանկարը, որը դուք լավ տրամադրության ժամանակ տեղադել եք սոցցանցում: Դուք կարող եք հեռացնել այն, բայց ոչ մի երաշխիք չկա, որ ձեր ծանոթներից որեւէ մեկն այն չի պահի: Մի հրապարակեք լուսանկարներ, որտեղ երեխան առանց հագուստի է կամ որտեղ դուք նրան կրակրում եք կրծքով:

Լուսանկարներ տեղադրելիս մի գրեք երեխայի ամբողջական անունը, մի նշեք դպրոցը եւ այն վայրը, որտեղ նա հաճախ է սիրում լինել:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular