ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ չի քննարկել Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց։ Այդ մասին, ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման, հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանից Հայաստան եկեղ մայրուղային գազատարն անցնում է Ոսկեպարի ճանապարհով, որը Ադրբեջանի կողմից ներկայացված 4 գյուղերի հանձնման պահանջը բավարարվելու դեպքում ևս անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է այդ տարածքները հանձնելու իր դիրքորոշման մասին։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է  ուղարկել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք քննարկվո՞ւմ է գազատարի տեղափոխման հարցը, քանի՞ կիլոմետրանոց նոր գազատար պետք է կառուցվի, որքա՞ն ժամանակ կպահանջվի դրի համար, որքա՞ն կարժենա նոր ճանապարհով նոր գազատարի շինարարությունը, ընկերությունն այսօր հնարավոր համարո՞ւմ է ներդրումային նման ծրագրի իրականացումը, թե՞ ակնկալում են նաև պետության կողմից ֆինանսական աջակցություն։

Ի պատասխան՝ գլխավոր տնօրենի տեղակալ Արտաշես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նման հարց չի քննարկվում։

«Ի պատասխան Ձեր գրավոր հարցման, հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրաձայնված թվով 4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի քննարկել»,- հայտնել է   Գաբրիելյանն ու ավելացրել,- «Նոր մայրուղային գազատարների կառուցման անհրաժեշտության դեպքում վերջիններիս համար պահանջվող աշխատանքների ծավալը հնարավոր է որոշել ելակետային տվյալների հավաքագրման արդյունքներով, իսկ պահանջվող գումարի չափը և աշխատանքների կատարման տևողությունը հնարավոր է որոշել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման արդյունքներով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular