ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով․ Միրզոյանը՝ Արգենտինայի լրատվամիջոցների ներկայացուցիչներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արգենտինա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել տեղի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արգենտինայի միջև երկկողմ հարաբերություններին, երկու երկրների միջև առկա պատմական կապերին, գործընկերության օրակարգն էլ ավելի հարստացնելուն ուղղված երկուստեք ջանքերին: Ընդգծվել է առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համարժեք տնտեսական կապեր զարգացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում նախարարը ներկայացրել է իր արգենտինացի գործընկերոջ հետ նախօրեին կայացած քննարկումները՝ տեղեկացնելով փոխադարձ այցի հրավերի մասին:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների, ներկայիս առաջնահերթություններին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա առանցքային հարցերն ու դրանց վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ գործընթացում կայուն առաջընթաց գրանցելու համար երկուստեք հանձնառության ցուցաբերումը պետք է լինի օրվա հրամայականը: Հայաստանն ունի նման հանձնառություն, սակայն Ադրբեջանի գործելաոճը չի վկայում համարժեք փոխադարձության առկայության մասին: «Մենք շարունակում ենք բանակցություններն առանցքային հարցերում փոխհամաձայնության հասնելու նպատակով, և այս ճանապարհին կարևոր են նաև մեր միջազգային գործընկերների հստակ դիրքորոշումները, սատարումը առանցքային սկզբունքներին»,- նշել է նախարարը:

Արարատ Միրզոյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը հաշվի է առնում թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային լոգիստիկ ուղիների վերաձևավորումները: Նախարար Միրզոյանը շեշտել է ՀՀ միանշանակ հետաքրքրվածությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում և այդ գործընթացի հիմքում դրվելիք չորս հիմնարար սկզբունքները:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, այդ թվում նաև՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետևանքներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular