ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին աշխատանքից ազատել է Անվտանգության խորհրդի քարտուղարին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը ազատել է Ալեքսեյ Դանիլովին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ Ալեքսանդր Լիտվինենկոն, ով մինչ այդ զբաղեցնում էր Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը, նշանակվել  է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ազատել Ալեքսեյ Մյաչեսլավովիչ Դանիլովին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից»,- ասված է Զելենսկու կայքում երեքշաբթի հրապարակված հրամանագրի տեքստում։

Մեկ այլ հրամանագրով Զելենսկին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոյին նշանակել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ ազատելով նրան ներկայիս պաշտոնից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular