ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռոսատոմը» կարող է իրականացնել ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցման ցանկացած նախագիծ. Կոմարով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ռոսատոմը» պատրաստ է իրականացնել նոր ատոմակայանի ցանկացած նախագիծ, որը կընտրի Հայաստանի իշխանությունը։

Սոչիում ընթացող «ԱՏՈՄԷՔՍՊՈ-2024» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը «Ռոսատոմի» համար կարևոր գործընկեր է` հատուկ նշելով հայ և ռուս մասնագետների՝ Հայկական ԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգմանն ուղղված համատեղ աշխատանքը:

«Թե ինչպիսի կայան պետք է կառուցվի, կախված է Հայաստանի կառավարության որոշումից։ Տարբեր կանխատեսումներ կան, թե ինչ հզորության բլոկ է անհրաժեշտ։ Ոմանք ասում են, որ պետք է անպայման փոքր բլոկներ կառուցել։

Ես շփվում եմ Հայաստանի մեր գործընկեր էներգետիկների հետ, այնտեղ կարծիք կա, որ «հազարանոց բլոկն» էլ կարող է հետաքրքիր լինել, հատկապես եթե մասնակի արտահանում ապահովենք հարևան երկրներ, օրինակ՝ Վրաստան»,-ասել է Կոմարովը։

Ընդ որում, նրա խոսքով, «Ռոսատոմի» արտադրանքը թույլ է տալիս իրականացնել Հայաստանի կառավարության ցանկացած որոշում։

«Մենք ունենք բլոկներ, որոնք սերիական կառուցում ենք, յուրաքանչյուրը` 50 ՄՎտ հզորությամբ, մենք ունենք նաև 1000 ՄՎտ հզորությամբ բլոկներ։ Մենք պատրաստվում ենք մոտ ժամանակներս սկսել 600 ՄՎտ հզորությամբ ռեակտորի կառուցումը»,- ասել է Կոմարովը։

Նա նշել է, որ 50 ՄՎտ հզորությամբ ռեակտորներից, ինչպես մոդուլներից, կարելի է ցանկացած չափ հավաքել՝ 100, 200, 400։

«Բայց պետք չէ պատրանքներ ունենալ։ Պետք է հասկանալ, որ փոքր հզորության կայանները միշտ ավելի թանկ են լինելու, քան մեկ մեծ հզորության կայանը»,-ասել է Կոմարովը։

Նրա խոսքով` հարկավոր է ՀՀ կառավարության հետ այնպիսի լուծում գտնել, որը մի կողմից առավելագույնս կբավարարի Հայաստանի էներգահամակարգի կարիքները, մյուս կողմից՝ թույլ կտա առավել էժան և կայուն էլեկտրաէներգիա ստանալ:

«Այս առումով «Ռոսատոմում» ցանկացած տեխնոլոգիա կա, և Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում մենք ի վիճակի կլինենք կատարել»,-նշել է Կոմարովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular