ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը արտաքին քաղաքականությունում շարժվում է դեպի «անվերադարձելիության կետը» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն տեսակի ազդանշան է ուղարկում արտաքին քաղաքական կուրսը վերանայելու մասին,- գրում է iarex.ru-ն։ Վերջերս նա պատասխանել է լրագրողների հարցերին և արտաքին խաղացողների հետ հարաբերությունների համատեքստում վերացական արտահայտվել «Հայաստանի անվտանգությունն ապահովելու» մասին։ Այն, թե ինչո՞ւ է հենց հիմա նա ավելի ակտիվացել այդ ուղղությամբ և որոնք են նման «սալտոների» իրական պատճառները, փորձագետները դեռ պետք է պարզեն։ Միևնույն ժամանակ, իշխանությանը մոտ կանգնած հայկական աղբյուրները վստահեցնում են, որ «Երևանը դեռ նոր է գնահատում հնարավոր որոշումների ռիսկերն ու հետևանքները», թեև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման, ինչպես նաև դեպի Արևմուտք շեղման ուղղության ուրվագծերը արդեն իսկ նշմարվում են:

Միևնույն ժամանակ, արտաքին քաղաքականության բոլոր առաջարկվող համակցությունները «կարված են կենդանի թելերի վրա», ինչպես նշել է ամերիկյան Washington Examiner ամսագիրը և մատնանշել Փաշինյանի առաջին պարտությունն արտաքին քաղաքականության մեջ 2018 թվականի մայիսին, իշխանության գալուց հետո: Արևմուտքը հրաժարվեց հետևել նրա կոչին` հրաժարվելու Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների գնումներից։ Արևմուտքը թույլ արձագանքեց «Երևանյան ժողովրդավարության հաղթանակին», և այդպիսով Հայաստանը` «Անդրկովկասում Արևմուտքի միակ ժողովրդավարական ֆորպոստ» դարձնելու մասին Փաշինյանի թեզը զրոյացվեց, չնայած այն հանգամանքին, որ այն օբյեկտիվորեն ուղղված էր ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի դեմ։
Տեսականորեն, Փաշինյանն այսպես կոչված «ժողովրդավարական արժեքների» առաջմղումը կապել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի հետ, սակայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դժկամությունը և Բաքվի անցումը խնդրի ուժային լուծմանը փոխեց իրավիճակը: ԱՄՆ-ի և ԵՄ-ի` Հայաստանի կողմից հակամարտությանը միջամտելու հույսերը չարդարացան, և գործնականում Ռուսաստանը՝ Երևանն ու Բաքուն դուրս բերեց պատերազմական վիճակից, միջնորդելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Բայց Փաշինյանը որոշեց պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին և բռնեց աշխարհաքաղաքական շրջադարձի ճանապարհը։ Հակառուսական արշավը սկսեց ուժեղանալ հայկական լրատվամիջոցներում, և Երևանը սկսեց ավելի բացահայտ ցույց տալ իր, այսպես կոչված, «բազմավեկտոր» մոտեցման ցանկությունը, այդ թվում` Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների թուլացման միջոցով: Այդ պահից Հայաստանը հայտնվեց ներքաղաքական և արտաքին քաղաքական սուր ճգնաժամի գոտում, որը շարունակվում է մինչ օրս։ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացել են, խնդիրներ կան հարևան երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի հետ։ Ադրբեջանի հետ հերթական էսկալացիայի մեծ հավանականության ֆոնին առկա է Արևմուտքի հետ պայմանական «համագործակցության կամուրջ»` Ռուսաստանից Հայաստանի շահերի և անվտանգության ապահովման փաստացի կրճատված երաշխիքների պայմաններում։ Ավելին, սկսում է նկատվել հայերի հակառուսական քաղաքական կոնսոլիդացիայի միտում` սեփական իսկական ազգային շահերի քայքայմամբ։
Ըստ ամենայնի, Հայաստանում այս գործընթացը դառնում է երկարաժամկետ` լինելով Փաշինյանի գլխավոր ռեսուրսը իշխանությունը պահպանելու ցանկության մեջ։ Այլ բան է, որ Անդրկովկասում և դրա շուրջ քաղաքական գործընթացների դինամիկան պահանջում է և՛ օպերատիվ որոշումներ, և՛ արտաքին քաղաքական վարքագծի ավելի լայն ու երկարաժամկետ մոտեցումներ, ինչը` Փաշինյանը չունի։ Նա վերափոխում է իր հարաբերությունները տարածաշրջանային և արտատարածաշրջանային առաջատար աշխարհաքաղաքական խաղացողների հետ, ամեն օր ինչ-որ հայտարարություն է անում Ռուսաստանի և Արևմուտքի միջև հավասարակշռության մասին:
Ավելին, եվրոպական մի շարք մայրաքաղաքներում կարծես թե վերանայվում են Հայաստանի նկատմամբ մոտեցումները` հաշվի առնելով ահագնացող «կովկասյան կրակի» թեժ շունչը։ Այս առումով շատ բան կախված կլինի Արևմուտքի տարածաշրջանում իրական ինստիտուցիոնալ ներգրավվածության  ապահովելու պատրաստակամությունից, Հայաստանի կարողությունից` վերածվելու Արևելք-Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման հարթակի, ինչի վերածվել են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան։ Եվ ի՞նչ պետք է վճարի Երևանը դրա համար։ Սակայն, ինչ էլ որ լինի հետո, Փաշինյանը հիմա շատ մոտ է «անվերադարձելիության կետին», և նրա նախաձեռնած գործընթացը աշխարհաքաղաքական հեռուն գնացող հետևանքներ կունենա Անդրկովկասում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular