ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշտանգումների հնարավոր մեղավորներին չպատժելը մեծացնում է անպատժելիության մակարդակը Ադրբեջանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն («I.C.Law» Siranush Sahakyan), «Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/, «Արբանէ» հիմնադրամը Taron Simonyan և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն Artak Beglaryan հրապարակել ենք համատեղ զեկույց`

 «Ադրբեջանի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի խախտումները՝ հայերի նկատմամբ ռասսայական, էթնիկ խտրականության համատեքստում» խորագրով:

 

դգբդվբ

Մարտի 18-ին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ ի պատասխան Ադրբեջանի 5-րդ պարբերական զեկույցին, որը վերջինս նույնպես ներկայացրել է Կոմիտեին՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը կայանալիք 79-րդ նստաշրջանի համար:

Զեկույցն անդրադառնում է 2016-2019 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված խոշտանգումներին:

Այս զեկույցում քննարկված միջադեպերը բացահայտում են Ադրբեջանի կողմից որդեգրված գործելաոճի համակարգված օրինաչափությունը, որը հատուկ ուղղված է հայկական ազգային և էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ:

Արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ հայ զինվորների և քաղաքացիական անձանց գլխատումը հանդիսանում է ինչպես անմիջականորեն տուժած անձանց, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ:

Ավելին, սովորական դրույթներին չհետևելը և չհետաքննելը, ինչպես նաև խոշտանգումների հնարավոր մեղավորներին չպատժելը մեծացնում են անպատժելիության մակարդակը Ադրբեջանի ռազմական ուժերի և հասարակության շրջանում:

Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին և պարգևատրումներին: Դա գործողություն է, որը խթանել է ատելությունը հայ քաղաքացիների նկատմամբ և երաշխավորել է խուսափելը քրեական պատասխանատվությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular