ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուշագրավ մանրամասներ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների և «Մերձմոսկովյան» ԲԲԸ պատասխանատուի ձերբակալությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոտ տասն օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալեց Շիրակի մարզպետարանի երկու պաշտոնյայի։ Նրանցից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ 

Նրանք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում, արդեն կալանավորված են և մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ։ Եւս երկու հոգու էլ ձերբակալել են կաշառք տալու մեղադրանքով։ Նրանք էլ շինարարական ընկերությունների ղեկավարներ են։ Մեկը Շիրակի մարզում մշտապես խոշոր շինարարական տենդերներ շահած «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի պատասխանատու Արտակ Ադամյանն է (ընկերության հիմնադիրը Ադամյանի հայրն է՝ Արամ Ադամյանը)։ Ժամանակին ՊԵԿ-ը հենց այս ընկերությանն էր մեկ անձից գնման ընթացակարգով պատվիրակել Գյումրու մաքսատան շինարարությունը։ Նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել, իսկ մյուս կալանավորվածը Արթիկի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանն է, որը ևս շինարարական ընկերություն ունի՝ «Ույուտ» ՍՊԸ-ն։

Mediahub-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այս ձերբակալություններից։ Նախ, Արտակ Ադամյանի մասին մամուլում հրապարակումներ եղան, որ նա Գյումրու երբեմնի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմ անձանցից է, նաև մտերիմ հարաբերություններ ունի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ։ Մեզ ասացին՝ Ադամյանին ձերբակալել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանին 140 հազար դրամ կաշառք տալու համար։ 

Շիրակի փոխքաղաքապետ Արտակ Հարությունյանին էլ, որը Արթիկում հայտնի է «Շակալ» մականունով, ձերբակալել, ապա կալանավորել են 300 հազար դրամ կաշառքի համար։ Այս գործով, ընդհանուր առմամբ, վեց անձ է անցնում, որոնցից չորսը կազմակերպության ներկայացուցիչներ են․ նրանք հերթով մտել կաշառք են տվել Խաչատուր Խնձրցյանին։ Վերջինս, ի դեպ, Վեդու քաղաքապետ Գարիկ Սարգսյանի խնամին է՝ քրոջ սկեսրայրը։ 

Խնձրցյանի աշխատասենյակում՝ հենց պաշտոնյանի գլխավերևում իրավապահները տեսանկարահանող սարք էին տեղադրել, որով էլ ֆիքսել են, թե ինչպես են շինարարական ընկերությունների պատասխանատուները մտնում և ենթադրյալ կաշառք տալիս նրան։

Գյումրու մեր աղբյուրներն ասում են, որ այս ամենը, իրականում, Խնձրցյանի՝ իրավապահ մարմինների հետ համագործակցելու արդյունքում է եղել։ Ասացին՝ Խնձրցյանը, ամենայն հավանականությամբ, գործարքի է գնացել իրավապահ մարմինների հետ. երբ վերջիններս իմացել են, որ նա նման կոռուպցիոն գործարքների մեջ է, ուստի առաջարկել են, իր պատիժը հետագայում մեղմացնելու դիմաց, հավանաբար, համաձայնել տալ այն անձանց անունները, որոնք իր հետ պարբերաբար նման գործարքների մեջ են մտնում։ Ու չի բացառվում՝ հենց նրա գիտությամբ է իր գլխավերևում տեսանկարահանող և գաղտնալսող սարք տեղադրվել, քանզի տեսագրություններում, ինչպես մեզ պատմեցին, երևում է, որ Խնձրցյանը շատ լարված և ոչ բնական է իրեն պահում։ 

Առհասարակ, ծիծաղելի է թվում ընդամենը մի քանի հարյուր հազար դրամ կաշառք վերցնելն ու դրա մեղադրանքով մարդկանց ձերբակալելը։ Բայց դա Խնձրցյանի մոտ նախ՝ պարբերական բնույթ է կրել, ասացին՝ անգամ 20 հազար դրամից սկսած են նրան գումար առաջարկել, և հետո դա եղել է ոչ թե խոշոր գործարքի դիմաց ստացվող գումար, այլ ընդամենը շինաշխատանքների ավարտական ակտն ընդունելու կամ նմանատիպ այլ բյուրոկրատական քաշքշուկներից ազատվելու դիմաց գումար։ Իսկ, օրինակ, «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի պատասխանատու Արտակ Ադամյանի կողմից 140 հազար դրամ Խնձրցյանին տալու գումարը, ասացին, ավելի շատ «մի կտոր հաց ուտելու» գումար է եղել, քանզի հազիվ թե կոռուպցիոն գործարքի համար ընտրեին հենց պաշտոնյայի աշխատասենյակը։ 

Մասնավորապես, ինչ-որ թղթեր ստորագրելուց և ավարտելուց հետո Խնձրցյանն Ադամյանին առաջարկել է, թե «չգնա՞նք մի կտոր հաց ուտենք», Ադամյանն էլ գրպանից հանել է հինգ հատ 20 հազար դրամանոց ու դրել սեղանին՝ որպես «կդորըմ հաց ուտելու» փող, ապա, տեսնելով Խնձրցյանի դեմքի ոչ այդքան գոհ արտահայտությունը՝ ևս երկու հատ 20 հազարանոց է գցել սեղանին։ Հետո հաց կերե՞լ են միասին, թե՞ ոչ, հայտնի չէ։ 

Ի դեպ, վերջերս Ազատան-Գյումրի ճանապարհահատվածի նորոգման աշխատանքները հենց Արտակ Ադամյանի ղեկավարած «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն է կատարել, թեպետ այդ ճանապարհով անցնող-դարձողներ կան, որ դժգոհում են ճանապարհի որակից։

Հակակոռուպցիոն կոմիտեից այս գործի մասին Mediahub-ին ասացին, որ գործով կա վեց մեղադրյալ, որոնցից երեքի նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց, իսկ մյուս երեք մեղադրյալներից մեկի նկատմամբ, որն Արտակ Ադամյանն է, կիրառվել է տնային կալանք։ Մյուս երկուսը ազատության մեջ են, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ 

Վահե Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular