ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում մեկնարկել է խոշոր զորավարժություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռազմինֆոն գրում է.Հայտարարված 30 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունն Ադրբեջանում մեկնարկել է ապրիլի 16-ին: Մեծաթիվ անձնակազմից բացի, այս զորավարժությանը ներգրավված են նաև 200 միավոր հրթիռահրետանային միջոցներ, ավիացիա և անօդաչու թռչող սարքեր:

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությանը կից լուսանկարներից երևում է, որ զորավարժությանը ներգրավված են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ և 152 մմ «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ:

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Սմերչ» համակարգեր

Ադրբեջանի բանակի վարժանքներին մասնակցող «Սմերչ» համակարգեր

Ավելի վաղ, արձագանքելով ադրբեջանական բանակի այս զորավարժությանը, հայկական կողմը հայտնել է, որ այն անցկացվում է միջազգային պայմանավորվածությունների խախտումներով: Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել  է.

«Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ կա երկու մոտեցում՝ մինչև 9 հազար զինծառայող և 40 հազարը չգերազանցող [ուժերով զորավարժությունների անցկացում]: Երկուսի դեպքում էլ համապատասխան իրազեկման ժամկետների կարգ գոյություն ունի: Մասնավորապես երկրորդի պարագայում իրենք մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պարտավոր էին իրազեկել: Եթե նույնիսկ զորավարժությունը պլանավորվել է ավելի ուշ, օրինակ՝ 2017 թվականին, Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր էր Վիեննայի փաստաթղթի մասնակից պետություններին սահմանված ընթացակարգով նախօրոք տեղեկացնել այդ մասին: Բայց չի իրազեկել»:

Ադրբեջանական բանակը նման մասշտաբի զորավարժությունների անցկացման մասին հայտարարել է նաև նախկինում: Մասնավորապես 60 և 65 հազար զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման մասին ադրբեջանակն կողմը հայտարարել է 2015 և 2016 թվականներին: Այդ ժամանակ նույնպես ադրբեջանական կողմը պատշաճ չի ծանուցել անցկացվելիք վարժանքների մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular