ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն. նախագիծ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է հիմնադրել «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ: Ընկերությունն իրականացնելու է սպորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: Հանրային քննարկման ներկայացված նախագծում նշվում է, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում պետական և համայնքային ենթակայությամբ գործում է ընդհանուր թվով 174 մանկապատանեկան մարզադպրոց, այդ թվում՝ 4 մարզական ՀԿ իրենց ենթակառուցվածքներով: Սակայն, ըստ նախարարության, դրանք, որպես ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ-ներ, չեն կարող կառավարվել «Սպորտի կառավարման կենտրոնի» կողմից: Ներկայում չկա ուսումնամարզական կենտրոն, որը կհամակարգի հանրապետությունում գոյություն ունեցող, նաև հետագայում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները:

Իր իսկ նշանակությամբ ամբողջովին չի օգտագործվում Մանանդյան 41 հասցեի մարզահամալիրը, այդ թվում՝ մարզադաշտը և կից մարզադահլիճները: Ուստի, Սպորտի կառավարման կենտրոնը պետք է դառնա այն միասնական մասնագիտացված կառավարչական կենտրոնը, որը կկառավարի հանրապետությունում կառուցվող և կառուցվելիք մարզակառույցները, այդ թվում՝ յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարության նախագծով յուրաքանչյուր մարզում նախատեսված մարզահամալիրները, Լոռու մարզի Շամուտ գյուղում կառուցվելիք ըմբշամարտի մարզաբազան, Մանանդյան փողոց 41 հասցեի մարզահամալիրը և կառուցվելիք այլ մարզական օբյեկտներ:

Կստեղծվի կառավարման խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ԿԳՄՍ նախարարը, նախարարի՝ սպորտի ոլորտը համակարգող տեղակալը, մեկական ներկայացուցիչ ֆինանսների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից և մարզաշխարհից: Խորհուրդը կընտրի գործադիր մարմնի ղեկավար և նրան կտա կոմերցիոն գործունեություն ծավալելու քվոտա: Առաջին փուլում ընկերությանը կհանձնվի Մանանդյան 41 հասցեում տեղակայված մարզահամալիրը և Ջրառատում կառուցվող Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզակառույցը: Հետագայում դրանում կընդգրկվեն նաև կառուցվող և կառուցվելիք այլ մարզահամալիրներ: Ընկերության եկամուտները կգոյանան նշված մարզակառույցների վարձակալության գումարներից՝ վճարովի մարզական խմբերի, տարբեր մարզաձևերի մարզական միջոցառումների ու հավաքների անցկացման վարձավճարներից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular