ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ կարծում, որ Թուրքիան կարող է ատոմակայանի «վտանգավոր» լինելու հարց բարձրացնել. Ատոմակայանի տնօրեն

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում ընթացող AtomExpo-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Մեծամորի ատոմակայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի է:

«Ես չեմ կարծում, որ Թուրքիան կարող է այդ հարցը բարձրացնել, մենք  որպես շահագործող կազմակերպություն և ես որպես այդ կազմակերպության ղեկավար չենք կարող շահագործել վտանգ սպառնացող կայան։ Ես միանշանակ ձեզ կարող եմ ասել, որ ցանկացած միջոցառման ուղղությամբ, որը կարող է ինչ-որ տեղ ազդեցություն ունենալ  անվտանգության վրա,  քայլեր են կատարվում ամբողջ ծավալով և նույնիսկ ավելին։

Մեր կայանի անվտանգային համակարգը շատ բարձր մակարդակի վրա է, ու ՀՀ կառավարության կողմից հատկացվող միջոցները լիովին բավարար են եղել, նույնիսկ գերազանցել են այն չափորոշիչները` մոդեռնիզացնելու նաև այն անվտանգային համակարգերը, որոնք կան:

Մենք արդեն նոր տեխնոլոգիաների հետևից ենք գնում, որ ապահովենք մեր կայանի անվտանգությունը, անվտանգություն մեզ համար ամենակարևոր հանգամանքներից մեկն է։ Ոչ մի պետություն չի կարող մեզանից շատ մտածել մեր երկրի անվտանգության համար»,- ընդգծեց Ատոմակայանի տնօրենը:

Մարտիրոսյանը նշեց, որ նույնիսկ ԱԷՄԳ-ի ղեկավարն է խոսել Մեծամորի ատոմակայանի անվտանգ լինելու մասին։

«Կարծում եմ՝ դա պետք է բավարար լիներ որոշ պետությունների փորձագետների համար, որոնք տարբեր կարծիքներ են հայտնում  հայկական ատոմակայանի շահագործման՝  իբր խնդիրների վերաբերյալ, այդպիսի խնդիրներ չկան»,- ասաց Էդուարդ Մարտիրոսյանը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular