Մոսկվայից Ստամբուլ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայից Ստամբուլ թռչող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատճառը եղել է ուղևորներիս մեկի ոչ պատշաճ պահվածքը:
Օդաչուները ստիպված են եղել ինքնաթիռը իջեցնել Վոլգոգրադում։ Ուղևորը դուրս է բերվել չվերթից և տեղափոխվել տեղի ոստիկանության բաժին։
Ինքնաթիռը պատրաստվում է հետագա թռիչքին։
Ըստ «Աերոֆլոտ»-ի մամուլի ծառայության՝ Վոլգոգրադում ինքնաթիռի չնախատեսված վայրէջքի պատճառը եղել է հարբած ուղևորը, որը խանգարել է մյուսներին, դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել բորտուղեկցորդուհիների աշխատանքը: