ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու ենք մենք էրոտիկ երազներ տեսնում, և ինչ են դրանք նշանակում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հնարավոր է՝ էրոտիկ երազներն այնքան էլ չեն համընկնում իրական կյանքում ձեր ցանկությունների հետ, սակայն դրանք սեռական ցանկության շարունակությունն են։ Steptohealth.ru կայքը գրում է, որ էրոտիկ երազներն ուղղակիորեն կախված են մեր զգացմունքներից, կենսափորձից, պատկերացումից և ցանկություններից։ Երբեմն դրանք կարող են զարմացնել ինքներս մեզ։

1. Էրոտիկ երազներն ընդամենը պատասխան են ձեր սեքսուալ իմպուլսներին և պահանջներին։ Մենք ոչ միշտ ենք ցանկանում իրականում զգալ այն, ինչ երազում տեսել ենք, բայց մենք սպասում ենք որոշակի զգացմունքների, որոնք նման են երազում մեր ունեցած զգացմունքներին։ Կարող է այնպես ստացվել, որ մենք իրականում ֆիզիկական կոնտակտ ենք ցանկանում այն մարդու հետ, ում երազում տեսնում ենք, և, քանի որ երազները սահմաններ չունեն, մենք կարող ենք ազատություն տալ ցանկություններին։

2. Մեր երազները հաճախ էրոտիկ կամ զգացմունքային տեսք ունեն, բայց դրանք վատ են կառուցված։ Շատ քիչ են դեպքերը, երբ մեր երազների սյուժեն ռեալիստական է։ Սովորաբար երազներում մենք մեզ ընդհանրապես այնպես չենք պահում, ինչպես իրական կյանքում։ Այդ պատճառով էլ մենք հաճախ երազում վայրիություն, դաժանություն, բռնություն, ագրեսիա կամ էլ որևէ ծիծաղելի բան ենք տեսնում։ Էրոտիկ երազների անսովոր էությունը կարող է շփոթեցնել մեզ և անհանգստացնել։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է իմանալ, որ այդպիսի երազները բնական են և կապված չեն էմոցիոնալ որևէ խնդրի հետ։

3.Երբեմն մենք կարող ենք ֆիզիոլոգիական փոփոխություններ նկատել արթնանալուց հետո։ Էրոտիկ երազի ընթացքում գրգռումը կարող է այնքան ռեալ լինել, որ արթնանալուց հետո անձը կարող է գրգռման ֆիզիոլոգիական արտահայտություններ նկատել։ Սա ապացուցում է, որ մեր ուղեղը կարող է ազդել մեր օրգանիզմի վրա։

4. Ինչու ենք մենք հոմոսեքսուալ երազներ տեսնում՝ չնայած իրականում հետերոսեքսուալ ենք, և՝ հակառակը։ Հոմոսեքսուալ կամ հետերոսեքսուալ երազները որևէ կերպ չեն առնչվում մեր սեռական կողմնորոշման հետ։ Մենք կարող ենք երազում տեսնել ամեն ինչ, նույնիսկ, եթե իրական կյանքում ցանկություններ ունենք մեր կամ հակառակ սեռի հետ կապված։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ ցանկություններ և պատկերացումներ ենք ունենում, որոնք դուրս են մեր կողմնորոշման սահմանից։

Ինչ են տեսնում կանայք երազում
Էրոտիկ երազներում կանայք հաճախ տեսնում են ծանոթ մարդկանց, ում հետ հաճախ են հանդիպում։ Նրանցից շատերը երազում են իրենց նախկին սեքսուալ գործընկերոջ կամ հայտնիների մասին։ Էրոտիկ երազների ևս մի տեսակ կա. կանանց որոշակի քանակ (18 տոկոս) երազում սեքսուալ հարաբերություններ է տեսնում, որոնք իրական կյանքում նրանց հետաքրքիր չեն։

Ինչ են տեսնում տղամարդիկ երազում
Որպես կանոն՝ տղամարդիկ էրոտիկ երազներում անծանոթ մարդկանց են տեսնում։ Տղամարդիկ ավելի քիչ են երազում տեսնում սեքսուալ հարաբերություններ իրենց չհետաքրքրող սեռի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular