ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանում կլինի «հակառուսական գրաքննություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎՏԲ-Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ մարտի 30-ից ռուսական «Միր» քարտերը երկրում կդադարեն գործել, նաև զգալի վտանգներ կան ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ցանցից անջատվելու հարցում,-գրում է sevastopol.su-ն։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է իրավիճակը. «Մենք հայկական կողմի հետ կապի մեջ ենք այդ հարցով, խորհրդակցություններ ենք անցկացնում։ Մտքերի փոխանակումն ավարտված չէ։ Հիշում ենք, թե ինչ կարգախոսներով եկան Հայաստանի գործող իշխանությունները՝ լիակատար թափանցիկություն, խոսքի ազատություն։

Հենց դրա բացակայությունն էլ ներկայացվեց, որպես հիմնական մեղադրանք` իրենց նախորդների դեմ։ Չեմ ուզում մտածել, որ նրանք կգնան նրանց հետքերով ում քննադատել են, և նույնիսկ իրենց երկրի համար պահանջված ալիքները փակելու կամ գրաքննության ճանապարհով` ավելի հեռուն»։ Դժվար է չհամաձայնել Մարիա Վլադիմիրովնայի հետ:

Բայց կա, ինչպես ասում են, մի նրբերանգ: Հայտնի է, որ Հայաստանի նախարարների կաբինետի ներկայիս կազմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուղղված է դեպի գլոբալ Արևմուտք, իսկ ավելի ստույգ` ամերիկամետ քաղաքականություն է վարում:

ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունները և Լեռնային Ղարաբաղը լքելը, որը զայրացրել է բազմաթիվ հայերի, ամենավերջին ուշագրավ իրադարձություններից են:

Բայց այստեղ հարց է առաջանում. մի ոչ եղբայրական երկրի օրինակով մենք գիտենք, թե ինչպես է ամերիկամետ քաղաքականությունն աստիճանաբար վերածվում բացահայտ հակառուսականի։

Քաղաքագետները վաղուց, հստակ սահմանում են տվել դրան՝ երեք տասնամյակ ստեղծվել է ոչ թե ինքնիշխան Ուկրաինա, այլ հակառուսաստան։ Հայաստանը կգնա՞ այդ ճանապարհով. դժվար է ասել:

Հիմա, կարծես թե, Փաշինյանը սկսել է հասկանալ, որ իր երկիրը պարզապես ԱՄՆ-ի շահերի գոտու մաս չի կազմում։ Մի բան է համատեղ վարժանքների ժամանակ գեղեցիկ սելֆիներ անելը, և մեկ այլ բան մասնակցել երկրի կյանքին, փող «լցոնել» և երաշխավորել երկրի անվտանգությունը։

Այժմ, ԱՄՆ-ում արդեն բավական գլխացավեր կան: Ընտրությունների նախաշեմին ընտրազանգվածը մահացու հոգնած է Ուկրաինայի անվերջ ֆինանսավորումից։

Եվ նույնիսկ Զելենսկին չէ առաջինը ԱՄՆ-ի համար, քանի որ կա նաև Իսրայելը, որը ռազմավարական առումով շատ ավելի կարևոր է Ամերիկայի համար, քան մեր հարևանները: Էլ որտե՞ղ խցկել Հայաստանը:

Փորձագետները բազմիցս ասել են, որ Ղարաբաղի և Հայաստանի աշխարհաքաղաքական անվտանգությունը պահպանելու միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ բարեկամությունն է։ Բայց Փաշինյանը գնաց այլ ճանապարհով և այժմ «վայելում» է դրա հետևանքները։

Այնուամենայնիվ, երևի դա էր այն գինը, և այն ըմբռնումը, որ Ռուսաստանի հետ ավելի լավ է ընկերանալ, և այդ հասկացողությունը ի վերջո կգա։ Դե, ինչպես ասում են, կապրենք ու կտեսնենք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular