ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի գյուղերը չտալու բանաձևը համահայկական և համազգային դիմադրությունն է․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարզային հանդիպումների շրջանակում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նախագահ Աշոտ Սիմոնյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը այսօր այցելել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաք։

Հանդիպումը քաղաքացիների հետ տեղի է ունեցել Հրազդանի Դրամատիկական Թատրոնում։

Իշխան Սաղաթելյանն իր խոսքում ներկայացրել է Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները, սպառնացող նոր վտանգները և խնդիրները միասնաբար հաղթահարելու ուղիները։ Հայտնում են ՀՅԴ գրասենյակից։ 

Այսօր ինչ կա Ոսկեպարում, դա ոսկեպարցու խնդիրը չէ, դա հայ մարդու խնդիրն է. ասել է նա:

«Ոսկեպարն ու Տավուշի միայն ոսկեպարցիներինը ու տավուշեցիներինը չի, դա մեր ժողովրդինն է: Չտալու բանաձևը հետևյալն է՝ համահայկական և համազգային դիմադրություն: Եթե ուզում ենք հայրենիք ունենալ, ժողովուրդը պետք է պատրաստ լինի այդ հայրենիքը պաշտպանելու, իսկ իշխանությունը դա կազմակերպելու»,- նշել է Իշխան Սաղաթելյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular