ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը. Այս տարի ներկայացվում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրությունից հանված և վերականգնման արվեստանոց տեղափոխված «Սալոմե»ն վերադարձել է ցուցասրահ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Կարեն Գիլոյանը, պետական պաշտոնյաներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, արվեստի սիրահարներ։

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է․ «Կուզենայի, որ մենք ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության ցուցադրության վերաբացումը տեսնենք մեծ պատկերի մեջ: Իսկ այդ մեծ պատկերը պատկերասրահի վերափոխումն է։ Վերջին տարիներին զգալի վերանորոգման և վերազինման աշխատանքներ ու ծրագրեր են իրականացվում Հայաստանի ազգային պատկերասրահում և, առհասարակ, թանգարանների ոլորտում։ 2018 թվականից ի վեր պատկերասրահում անցկացվել է օդափոխության ժամանակակից համակարգ, բարեկարգվում են բազմաթիվ սրահներ: Այս տարվա ավարտին նախատեսվում է, որ ամբողջ թանգարանի տարածքի 9 հարկերը վերանորոգված կլինեն։Կտեղադրվի ժամանակակից անցակետ՝ միասնական տոմսային համակարգ ներդնելու շրջանակում: Վերականգնվում են կտավներ, որոնց շարքից է «Սալոմե»-ն»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև թանգարանային ոլորտի վերջին ձեռքբերումներին՝ թանգարանների ոլորտը կարգավորող օրենքի ընդունմանը և «Մշակույթի զարգացման հիմնադրամի» ստեղծմանը։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի տեղեկացմամբ՝ պատկերասրահում 2021 թվականին մեկնարկել է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում վերականգնվել և ցուցադրությամբ հանրությանն են ներկայացվել 4 գլուխգործոցներ։ Այժմ երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադարձել հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։

«Մշակութային արժեքների վերականգնման ցուցադրությունները վերջին տասնամյակում աշխարհի տարբեր երկրներում դարձել են թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվել ու ստեղծագործությունների վերականգնման խորհրդավոր և հաճախ «անհասանելի» աշխարհում, ծանոթանալու վերականգնող վարպետների բարդ և պատասխանատո ւաշխատանքին, դառնալու դրա անուղղակի և ուղղակի մասնակիցը։ «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակում՝ մեկ գործի ցուցադրությամբ, «Սալոմե»-ն այժմ ներկայացվում է հանրությանը։ Գեղարվեստական այս բարձրարժեք կտավը դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին նվիրված լավագույն երկերի շարքին»,-ասել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը։

Նշենք, որ 1929 թվականին Հռոմից Երևան տեղափոխված այս գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2019 թվականին «Սալոմե»-ն հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվել է Հայաստանի ազգային պատկերասրահի «Վերականգնման և կոնսերվացման» բաժին։ Հինգ տարի տևած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ և ազդեցիկ կտավներից մեկին՝ «Սալոմե»-ին, վերադարձրել է իր երբեմնի տեսքն ու շքեղությունը։

Հայ կերպարվեստի խոշորագույն վարպետ Վարդգես Սուրենյանցի վերականգնված կտավի կողքին այժմ ցուցադրվում են նաև վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարները իրենց բացատրագրերով:

Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն կարող է ինքնուրույն զննել ստեղծագործության վերականգնված հատվածները, երանգավորումներն ու այլ միջամտությունները: Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular