ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի կեղծ մեղադրանքները հասան Բաղանիս-Այրում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի զինվորական դատախազությունը հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում՝ «90-ականների սկզբին իբր ցեղասպանություն իրականացնելու մեջ»։ 

Նշվում է, թե Բաքվի դատարանի որոշմամբ՝  խափանման միջոց են ընտրել կալանավորումը, իսկ հետախուզումն ապահովելու համար փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանում Ինտերպոլի ազգային բյուրո և Ադրբեջանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Ադրբեջանը մեղադրանք է ներկայացնում հայկական կողմին, իբր «10 մարդ, որոնց թվում երեխա ու կանայք են սպանվել՝ առանձնակի դաժանությամբ, տուն է հրկիզվել, գյուղից 400-ից ավել բնակիչներ են տեղահանվել»։

Հիշեցնենք՝ այս կեղծ մեղադրանքն արվում է Ադրբեջան կողմից Տավուշի շրջանի հարակից չորս գյուղերը միակողմանիորեն հանձնելու պայմանի համատեքստում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular