Առաջին անգամ Հյուսիսային ռազմական օկրուգում ռուսական բանակն օգտագործել է «մայր» անօդաչու թռչող սարք
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրտասահմանյան մի շարք վերլուծաբանների կարծիքով Ուկրաինան այժմ դարձել է ժամանակակից պատերազմի մարտավարության փորձադաշտ, գրում է overclockers.ru-ն։
Հաճախ Կիևը ստանում է շատ հնացած զինատեսակներ, սակայն հատուկ ուշադրություն է դարձվում Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու նորագույն սարքերով հագեցնելուն։
Ուկրաինական բանակն իր տրամադրության տակ ունի անօդաչու թռչող սարքերի մի ամբողջ բանակ ամբողջ աշխարհից, և քանի որ ավանդական զինամթերքը արագ է սպառվում, անօդաչու թռչող սարքերի օգտագործումը լայն տարածում է ստանում։ Ամերիկացի լրագրողները հարցազրույց են վերցրել անօդաչու սարքի օպերատորից, ով նրանց հետաքրքիր մանրամասներ է պատմել։
Պարզվում է, որ ուկրաինական կողմից յուրաքանչյուր անօդաչու թռչող սարքի դիմաց ռուսական ուժերը 7 սարք են գործարկում, և դա հատկապես խնդիրներ է առաջացնում ամենաթեժ կետերում, որտեղ պայքարը մղվում է ոչ միայն ցամաքում, այլ նաև՝ օդում ու ջրում։
Նշվել է նաև Ռուսաստանի առավելությունը անօդաչու թռչող սարքերի քանակի և որակի մեջ, որոնցից մի քանիսը հագեցած են ռադարային պատերազմից պաշտպանված մոդուլներով։ Եվ այդուհանդերձ, փորձագետները նշում են, որ նման սարքերի հնարավորությունները խիստ սահմանափակ են դրանց գործունեության կարճ շառավղի պատճառով։
Մարտկոցները թույլ են տալիս անցնել կարճ տարածություն, իսկ մարտկոցների բնագավառում հեղափոխություն մոտ ապագայում դեռ չի սպասվում, ինչը նշանակում է, որ պետք է այլ ելքեր փնտրել այդ իրավիճակից արագ դուրս գալու համար։
Ինչպես հայտնի է դարձել, Հյուսիսային ռազմական օկրուգում հայտնվել է բոլորովին նոր տեսակի անօդաչու թռչող սարք, որը կարող է էապես փոխել իրավիճակը շփման գծում։ Ռազմական թղթակիցները գրում են, որ Արտյոմովսկի մոտ այսպես կոչված «մայր մեղու» է նկատվել։
Դա բավական մեծ անօդաչու է, որն ունակ է տեղափոխել մի քանի հարվածային անօդաչուներ:
Անօդաչու թռչող այդ սարքը, որը կոչվում է «Մայր մեղու», վերցրել է լավագույնը ինքնաթիռներից ու կվադրոկոպտերներից, աշխատում է ներքին այրման շարժիչով, որի շնորհիվ ունի մեծացված հեռահարություն և կարող է աշխատել խորը թիկունքում։
«Մայր մեղուն» հանդես է գալիս որպես դրոններ տեղափոխելու հարթակ, որոնք որոշակի պահի առանձնանում են «մորից» և սկսում կատարել իրենց առաջադրանքները։
Դա թույլ է տալիս մեծացնել ոչնչացման շառավիղը, ինչպես նաև՝ բարձրացնել տեսողական հետախուզությունը թշնամու տարածքների նկատմամբ: Նման կերպ հետախուզական անօդաչու թռչող սարքերն ավելի երկար կմնան օդում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ «մայր» անօդաչու թռչող սարքը կարող է նույնիսկ ռետրանսլյատորի դեր կատարել։
Այդ դեպքում գործողությունների շրջանակն էլ ավելի մեծ կլինի, ինչը նաև կնվազեցնի էլեկտրոնային պատերազմի միջոցների ազդեցությունը։
Փորձագետները նշում են, որ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր տեղափոխող նման ինքնաթիռների կիրառման գաղափարը նորություն չէ։
Ուկրաինայի զինված ուժերի հաշվեկշռում եվս կա մեծ անօդաչու թռչող սարք, որը կոչվում է «Բաբա Յագա»: Այն ի սկզբանե մշակվել է գյուղատնտեսության ոլորտում օգտագործելու համար, սակայն այսօր նրան կարող են ամրացվել կամիկաձե անօդաչու սարքեր։
Վերլուծաբանները կարծում են, որ առավելություն կունենա այն կողմը, ով կկարողանա արագորեն նման «դրոնակիրի» զանգվածային արտադրություն հիմնել։ Օպերատորները նշում են, որ անօդաչու թռչող սարքերի օգտագործումն ավելի արդյունավետ է, քան սովորական արկերի օգտագործումը։
Առաջին հայացքից հրետանային արկը ավելի էժան է, սակայն կոնկրետ օբյեկտ խոցելու համար անհրաժեշտ են հսկայական քանակությամբ արկեր, մինչդեռ անօդաչու թռչող սարքն ի վիճակի է հարված հասցնել բարձր ճշգրտությամբ: Դա ոչ միայն ավելի լավ արդյունքներ է տալիս, այլ նաև՝ տնտեսապես շահավետ են։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը