ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը վերջնականապես բացվեց. երկրի համար վատ կլինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սկսել է սպառնալ, թե երկիրը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից,- գրում է tsargrad.tv-ն։

Նրա խոսքով, դա տեղի կունենա, եթե կազմակերպության անդամները չկատարեն իրենց պարտավորությունները և չճանաչեն իրենց պատասխանատվության ոլորտը։

«Որտե՞ղ է, ըստ ՀԱՊԿ-ի մեր գործընկերների, Հայաստանի ինքնիշխան տարածքը և որտե՞ղ է նրա պատասխանատվության գոտին»,- ասել է Փաշինյանը հավելելով, որ այս հարցը դեռ բաց է մնում։

Սակայն, արդեն իսկ պարզ է, որ Երևանն ընտրել է ՀԱՊԿ-ից աստիճանական հեռացման ուղղությունը։

Փաշինյանը դա խոստովանել է. փաստացի Հայաստանը սառեցրել է մասնակցությունը կազմակերպությանը, չունի մշտական ներկայացուցիչ, պատվիրակները չեն մասնակցում հանդիպումներին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանում հայտարարել էին նաև, որ մտադիր են «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահներին փոխարինել իրենց սահմանապահներով։ Ինչի՞ մասին են վկայում հայկական կողմի ներկայիս հայտարարություններն ու գործողությունները։

Քաղաքագետ Դմիտրի Ժուրավլևի կարծիքով` Փաշինյանի վերջնագրերին իսկապես կհետևի Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, իսկ հետո հանրապետության համար տխուր ժամանակներ կգան։

«Հայաստանն ամեն դեպքում դուրս կգա ՀԱՊԿ-ից, անկախ նրանից` կազմակերպությունը կպատասխանի հարցերին, թե ոչ։ Եթե կազմակերպության անդամը սկսում է կազմակերպությանը շանտաժի ենթարկել հեռանալու սպառնալիքով, ապա դա նշանակում է, որ իրականում նա արդեն դուրս է եկել»,- նշել է tsargrad.tv-ի զրուցակիցը։

Փորձագետն ընդգծել է, որ իրականում Փաշինյանն իր հայտարարություններով հիմա նվեր է անում Ադրբեջանին:

«Փաշինյանը նվեր է տալիս իր ընկեր Ալիևին: Որովհետև հիմա Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներն ակտիվորեն քննարկում են Հայաստանի վրա հարձակվելու և այս պատմությանն ամբողջությամբ վերջ դնելու հարցը։ Եվ ընկեր Փաշինյանը քայլ է արել այդ ուղղությամբ. մեծ բարևներ նրան։ Մեր ազդեցությունը Հայաստանի վրա ամեն դեպքում կնվազի, որովհետև հայկական էլիտաների ընտրությունը հարուստ Ամերիկայի և հարուստ Ֆրանսիայի, այլ ոչ թե հավատարիմ Ռուսաստանի վրա կենտրոնանալն է։ Բայց դա նրանց ընտրությունն է»,- եզրափակել է Ժուրավլևը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular