ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Ծաղկազարդ է՝ մանուկների օրհնության օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշում է Զատկին նախորդող կիրակի օրը։

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը՝ ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Պատարագ:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին:

Գարեգին Բ Ամենայն հայոց  կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, և Ծաղկազարդի պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ՝ որպես Տիրոջ գալուստը ավետող առաջին էակների. երբ Քրիստոսը մուտք գործեց Երուսաղեմ, ձիթենու ճյուղերով մանուկները դիմավորեցին Տիրոջ մուտքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular