«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է լինելու Արմեն Ջիգարխանյանին
ՄՇԱԿՈՒՅԹ«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է լինելու Արմեն Ջիգարխանյանին։
Այն կայանալու է մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը։
Պոտենցիալ մրցանակակիրները Հայաստանում և Հայաստանից դուրս գործող հայկական թատրոնների բեմադրություններն են ու թատերական գործիչները։
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազնաչյանը հայտնել է, որ այս տարվա միջոցառման աջակիցը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն է: