«Միասնություն» համազգային շարժման կամավորներն իրենց օգնությունն են առաջարկում Մոսկվային
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄոսկվայի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը, որը խլեց բազմաթիվ անմեղ կյանքեր, ցնցել է մարդկությանը։ Մեր սրտերն ու աղոթքներն այժմ ուղղված են Ռուսաստանին և ռուսներին: Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի, մեր ժողովուրդներին կապում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, հոգևոր ու քրիստոնեական արժեհամակարգը։
Բազմաթիվ փորձությունների միջով անցած հայ ժողովուրդը կիսում է բոլոր ռուսների վիշտը. «Միասնություն» համազգային շարժման անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ահաբեկչության զոհերի հարազատներին, Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը և ողջ ռուս ժողովրդին, ինչպես նաև մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Միասնություն» համազգային շարժման շարքերում կա փորձառու կամավորների, հոգեբանների և բժիշկների թիմ, որը պատրաստ է անհապաղ մեկնել Մոսկվա՝ օգնություն ցուցաբերելու ահաբեկչությունից տուժածներին։
Նման դժվարին պահերին եղբայրական աջակցությունը շատ կարևոր է ոչ միայն խոսքով, այլև գործով։ Ահաբեկչությունը մեծագույն չարիք է. Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության և բռնության ցանկացած դրսեւորում և վստահ ենք, որ քաղաքակիրթ աշխարհի բոլոր ջանքերը պետք է համախմբվեն 21-րդ դարի այս ժանտախտի դեմ:
«Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյան