ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ Պետդուման նախատեսում է նախաձեռնել ահաբեկիչների համար մահապատիժ սահմանելու հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Պետդումայի Ղրիմից պատգամավոր Միխայիլ Շերեմետը նախատեսում է նախաձեռնել ահաբեկչության համար դատապարտվածների համար մահապատիժ սահմանելու հարցը։ «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը, ի պատասխան այս հայտարարության, ասել է, որ իշխանությունները որոշում կկայացնեն, որը կհամապատասխանի հասարակության սպասելիքներին։

Ըստ Միխայիլ Շերեմետի,  «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անհրաժեշտ է վերանայել օրենսդրական դաշտը։ «Ես մտադիր եմ օրենսդրական մակարդակով օրենսդրական մակարդակով նախաձեռնել մեր երկրում ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անչափահասների դեմ հանցագործությունների համար մահապատիժ սահմանելու հարցը»,- ասել է պատգամավորը«РИА Новости»-ին։

Խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը հայտնել է, որ Պետդումայի հաջորդ լիագումար նիստը նվիրված է լինելու «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը, գրում է «Коммерсант»-ը։

«Այսօր մահապատժի վերաբերյալ շատ հարցեր են հնչում. այս թեման, անշուշտ, խորը, մասնագիտական ​​և բովանդակալից կուսումնասիրվի։ Եվ որոշում կկայացվի, որը կհամապատասխանի մեր հասարակության տրամադրություններին ու սպասելիքներին»,- ասել է պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular