ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախցուն անտուն, անօթևան, անհայրենիք, անգերեզման դարձրածը, ամեն ինչից զրկածը 40 000 դրամ է տալիս ու դրանով փորձում ներկայացնել, թե լավություն է անում․ Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 «Թեզը, թե «արցախցին հանձնեց», «Արցախի իշխանությունները տվեցին», «զենքը հանձնեցին և դուրս եկան»,  ամենամեծ սրիկայությունն է, որն արվում է արցախահայերի նկատմամբ, ու դա անում են Հայաստանի օրվա իշխանութունն ու իրենց սպասարկող խմբակը։

Մենք տեսել ենք, թե ինչ պայմաններում է պատերազմից հետո  պայքարել արցախցին, 9 ամիս ինչպիսի պայմաններ է ունեցել  և էդ մեկօրյա պատերազմի ընթացքում թշնամուն որքան զոհեր է պատճառել։ Հետևաբար՝ սրիկա են նրանք, ովքեր չեն գնահատում արցախցիների պայքարը»,-  հրազդանցիների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով  դահլիճում ներկա արցախցի կնոջ հարցին։

Այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որ արցախահայերը չմիավորվեն, ամեն ինչ անում է, որ արտագաղթեն, ամեն ինչ անում է, որ հանկարծ արցախահայերը հայաստանում քաղաքական գործոն չդառնան, շեշտել է Իշխան Սաղաթելյանը։

«Որովհետև եթե այդքան մարդ միավորվի, ինքը պրոբլեմ է ունենալու։  Արցախահայերի բոլոր խնդիրները կարող են լուծվել, եթե առաջինն արցախահայերն այդ պահանջը ձևակերպեն ու դրա հետևից գնան, որովհետև ամեն ինչ անում են, որ դուք դա չանեք, և Հայաստանի բոլոր քաղաքական ուժերն ու ժողովուրդը պետք է կանգնեն այդ պահանջի կողքին»,- ասել է նա։

Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է նաև՝ ով է մեղավոր արցախցիների հայրենազրկման հարցում ու ինչպես է այժմ խուսանավում իր պատասխանատվությունից՝ պատմական հայրենիքից զրկված արցախցիներին  սոցիալական աջակցություն տրամադրելը ներկայացնելով որպես «լավություն»։

«Վերջիվերջո, այսօրվա իշխանությունն է արցախցուն դարձրել անտուն, անօթևան, անհայրենիք, անգերեզման։ Այդ մարդը դրա համար պետք է պատասխան տա՞, թե՞ չէ։  Չի կարող մուննաթ գալ արցախցիների վրա ու ասել՝ դե, ամիսը 40 000 դրամ տալիս եմ։ Այսինքն՝ մարդուն հայրենիքից, տնից, ամեն ինչից զրկել ես, 40 000 դրամ տալիս ես ու դրանով փորձում ես ներկայացնել, որ լավությու՞ն ես անում։ Նիկոլ Փաշինյանը ձեզ լավություն չի անում, դա պարտավորություն է»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular