ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի գործունեությունն ապօրինի է, իսկ տավուշցիների ժողովրդական ընդվզումը, իրավունքների պաշտպանությունը՝ օրինական․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ես երեկ եղել եմ Ոսկեպարում, հանդիպել եմ Ոսկեպարի մեր հայրենակիցների հետ: Բավականին բարդ վիճակ է, վրդովված է ժողովուրդը: Վրդովված է ոչ թե նրանից, որ թշնամի կա դիմացը, այլ վրդովված է նրանից, որ երկրի ղեկավարությունը գալիս է սահման և փոխանակ ոգևորի, համապատասխան պայմաններ ստեղծի՝  երկրի անվտանգությունը ամրապնդելու համար, համայնքները հանձնելու պատրվակով՝ վախեցնում է պատերազմով»,- Հրազդանի բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա շեշտել է՝ եթե խոսքը գնում է սահմանների ճշգրտման մասին, ապա այդ սահմանները ճշգրտելիս առաջինը Փաշինյանը պետք է հաշվի առնի, որ հակառակորդը մեր տարածքում է գտնվում։

«Հակառակորդը մեր տարածքում է գտնվում, կառավարության ղեկավարն ասում է, որ որևիցե մի քարտեզի շուրջ պայմանավորվածության չեն եկել և  քարտեզի վրա չեն աշխատել, ու հետո,  այդ ամենը հաշվի չառնելով, շրջանցելով՝ գնում, գյուղացիներին սպառնում է՝ եթե դուրս չգաք, մեկ շաբաթ, 10 օր, մեկ ամիս՝ հակառակորդը կարող է հարձակվել։

Ես ոսկեպարցիներին ու հարևան գյուղերի բնակիչներին ասել եմ հետևյալը՝ նրա գործունեությունն ապօրինի է, իսկ ձեր ժողովրդական ընդվզումը, ձեր իրավունքների պաշտպանությունը, քաղաքացիական պահվածքը՝ օրինական․ սահմանադրական ձեր իրավունքն է»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular