ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տավուշի գյուղերին էլ կասի՝ հայկական անձնագիր ստացեք․․․

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարածքների, քարտեզի  մասին խոսելուց լավ կլինի ոչ թե Ադրբեջանի դիրքորոշումն իմանալ, այլ առաջին հերթին հասկանալ, թե Հայաստանը ո՞րն է համարում իր սահմանը։ Եթե Ալիևն է ասում, որ այս․․․ այս տարածքները ադրբեջանական են, Հայաստանը չի ընդունում, ժողովուրդը դիմադրություն է ցույց տալիս։

Բայց երբ Հայաստանի անունից Նիկոլ Փաշինյանն  է ասում՝ այս տարածքները իմը չեն, ադրբեջանական են, ուրիշ բան չի մնում, քան հանձնելը։ Այստեղ է, որ կոտրվում է ժողովրդի պայքարի ոգին ու դիմադրությունը։ Ինչու՞։

Որովհետև իշխանության «այս տարածքները իմը չեն» հայտարարությանը հետևում է գործողություն։ Ներսում ոչինչ չի արվում այդ տարածքները պահելու համար՝ հետ է քաշվում զորքը, իսկ դրսից թշնամին, ինչպես Ալիևն է ասում, «քայլելով առաջ է գալիս»։ Արցախն իր ողջ գյուղերով այդպես հանձնվեց։


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանինն է և մի կողմ քաշվեց։ Արցախը հանձնվեց Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ ուժերով։ Եվ այսօր Ռուսաստանին մեղադրել, թե Արցախն ինքն է հանձնել, ու դա դարձնել առանցքային կետ, տրամաբանական չէ։ Արցախից հրաժարվել է Հայաստանը։ Նույնիսկ Ադրբեջանը երկրորդում է այս պարագայում Հայաստանին։

Հիմա հերթը Հայաստանինն է։ Նիկոլ Փաշինյանը նույն գործողությունը վաղուց սկսել է Սյունիքից, չնայած ասում է, որ սկսում  է Տավուշի գյուղերից։ Գյուղացիներն ասում են՝ թող մեզ զենք տա, կռվենք։ Առավել քան պարզ եմ բացատրում, որ գյուղացիների համար ևս ընկալելի լինի։  Հայաստանը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, այդ գյուղերից, ինչպես նաև շատ այլ գյուղերից,  նոր չի հրաժարվել՝ Պրահայում այդ հարցն էլ է ձեռքի վրա լուծել։ Եվ նրա հայտարարությունը՝ թե  Բաղանիս Այրումը, Աշաղ Ասքիփարան, Խեյրիմլին եւ Ղըզըլհաջիլին, (գյուղերը ադրբեջանական անուններով անվանելը կամ ադրբեջանական ձևափոխություններով նշելը հոգեբանական ճնշում է գյուղի տերերի նկատմամբ, նույնը արել է նաև Սյունիքում ) դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի համաձայն, նշանակում է Ադրբեջանի ձեռքին այնպիսի խաղաքարտ է դրել, որ այդ գյուղերի բնակիչների կողմից՝ մեզ զենք տվեք, կռվենք և այլն․․․ թեմաներն անգամ քննարկման ենթակա չեն։ Ներսում նրանց չեն զինելու, այլ զինաթափելու են, իսկ թշնամու մասին էլ չխոսեմ։ Թշնամին մնում է թշնամի և տարածքներ ներխուժելու  բոլոր ճանապարհները նրա համար ընդունելի են։ Մանավանդ, երբ պաշտոնական թույլտվություն է տրվել։

Մի բան չեմ հասկանում։ Ոսկեպարցին զենք է խնդրում իրենց գյուղերը ադրբեջանական անվանողի՞ց։  Ու սպասու՞մ է, որ նրան զենք կտան, որ պաշտպանի՞ «ադրբեջանական գյուղերը»։  Շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել։ Ոչ թե Ալիևից, այլ Փաշինյանից պիտի ճշտել, թե մինչև ո՞ր կետն է շարունակելու թշնամուն զիջել մեր սահմանները։ Զավեշտալին այն է, որ ինքը հայտարարում է, որ այդ գյուղերը ադրբեջանական են, մերը չեն, գյուղի բնակիչներն ասում են՝ զենք տուր, կռվենք․․․

Հեռու չէ այն օրը, որ նրանց էլ կասի՝  Հայաստանի անձնագիր վերցրեք։ Դուք  Ադրբեջանի քաղաքացի եք։ Չէ որ ոսկեպարցուն անուղղակի ձևով հասկացրեց, որ հաջորդ կանգառը Հանրապետության հրապարակն է։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular