ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնը չի խրախուսում ուկրաինական անօդաչուների գրոհը ՌԴ տարածքի վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ-ն դիմել է ուկրաինական իշխանություններին դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակող գործարաններին: Վաշինգտոնն անհանգստացած է, որ անօդաչուներով այդ գրոհները կարող են միջազգային շուկայում կտրուկ բարձրացնել նավթի ու նավթամթերքի գները, եւ Ռուսաստանին ստիպել համապատասխան գործողությունների դիմել,- Financial Times-ի լրագրողին հայտնել են վաշինգտոնյան աղբյուրները:

Այդ զգուշացումները հասցեագրվել են ուկրաինական զինուժի եւ ռազմական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներին: Խնդիրը նրանում է, որ չնայած սանկցիաներին, Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհի նավթ արտահանող խոշոր երկրներից մեկը:

Արդեն իսկ այդ հաճախակիացած գրոհների հետեւանքով նավթի համաշխարհային գինը ավելացել է 15 տոկոսով. 85 դոլար մեկ բարելի դիմաց:

Ինչը հանգեցրել է վառելիքի զգալի թանկացման, իսկ դա խիստ անբարենպաստ հանգամանք է ԱՄՆ գործող նախագահի համար, նախընտրական այս փուլում: 

Իսկ եթե Ռուսաստանն էլ որոշի ի պատասխան հարվածներ հասցնել միջազգային տնտեսությունը սնուցող նավթամուղներին ու էներգետիկ ենթակառուցվածքներին, ապա իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից:

Անի Նավասարդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular