ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իվանով. Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունները չափազանց պատրանքային են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Սոցիալական կոնֆլիկտների լուծման կենտրոնի ղեկավար, Մոսկվայի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի հաշտարարների քոլեջի նախագահ, PRISP կենտրոնի փորձագետ Օլեգ Իվանովը խոսել է Եվրախորհրդարանի բանաձևի մասին, որը կոչ է անում աջակցել Հայաստանի ցանկությանը ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, գրում է Choice-naroda.org-ը:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում աջակցել Երևանի ցանկությանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ իրենք երկար ժամանակ աշխատում են հայ քաղաքական գործիչների հետ և բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել նրանց հետ։

Այս իրադարձությունը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունների ֆոնին։ Հիշեցնք, որ փետրվարի վերջին Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին երկրի մասնակցությունը կասեցնելու մասին, քանի որ Հավաքական անվտանգության պայմանագիրը «Երևանի նկատմամբ պայմանավորվածությունները չի իրականացնում»։

Նախ, եկեք ընդունենք , որ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները շատ ավելի քիչ կկորցնեն կազմակերպությունից Երևանի դուրս գալուց, քան՝ Հայաստանը, հատկապես Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հնարավոր ռազմական հակամարտության ֆոնին: Կարծում եմ, որ ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին Փաշինյանի հայտարարությունն առաջին հերթին պետք է դիտարկել որպես կազմակերպությունում առանցքային դերակատարում ունեցող Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձ, փորձ օգտագործելու Մոսկվայի ռեսուրսները Բաքվի հետ վեճում տարածքային կարգավորման համար։

Չեմ կարծում, որ այդ վերջնագիրը օբյեկտիվ հիմքեր ունի: Փաստ է, որ ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ, իսկ Հայաստանն այսօր ամենասերտ տնտեսական կապերն ունի Ռուսաստանի հետ, որի մասնաբաժինը երկրի արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմում է մոտ 35% (գրեթե երեք անգամ գերազանցում է ԵՄ-ի մասնաբաժինը):

Իսկ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկումից հետո այդ ցուցանիշը զգալիորեն կաճի։

Այսպիսով, ամբողջական շրջադարձը դեպի Արևմուտք Երևանի համար միանգամայն անշահավետ է նաև տնտեսական տեսակետից։ Աշխարհաքաղաքական առումով նման հակադարձումը պակաս կասկածելի չէ։ Այդ դեպքում Իրանը կհամալրի Ադրբեջանի և Թուրքիայի ոչ այնքան բարեկամական հարևանների շարքը, ինչպես նաև Ռուսաստանը՝ «հրթիռային հեռահարությամբ»:

Բացի այդ, առաջիկա տասնամյակներում Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու շանսերը չափազանց փոքր են։ Ինչպես գիտեք, նույնիսկ Թուրքիան է 1987 թվականից սպասում անդամակցության կարգավիճակին, և բացառվում է, որ Երևանը Ստամբուլից շուտ անդամակցի ԵՄ-ին։

Միևնույն ժամանակ, Թուրքիան, մի շարք պատճառներով, միանգամայն հնարավոր է չընդունվի «միասնական եվրոպական ընտանիքում», և բացի այդ, կան հերթագրված ևս 9 թեկնածու երկրներ։ Ինչ վերաբերում է Արևմուտքի շահին, ապա դա Ռուսաստանի կողքին՝ Հայաստանում, ևս մեկ աշխարհաքաղաքական լարվածության բևեռ ստեղծելն է, ինչը մենք նախկինում տեսել ենք Վրաստանում, այսօր տեսնում ենք Ուկրաինայում և Մոլդովայում։

Հիշեցնեմ նաև, որ Եվրախորհրդարանի բանաձևերը չունեն իրավական ուժ և խորհրդատվական բնույթի են, սակայն օգտագործվում են Բրյուսելի կողմից կոնկրետ քաղաքական դիրքորոշումներ առաջ մղելու համար։ Արևմուտքը կիրառում է «բաժանիր և տիրիր» հին լավ մեթոդը, այն խարխլում է աշխարհաքաղաքական թշնամու շահերի ոլորտում գտնվող երկրի իրավիճակը, հակում է այդ երկրի ղեկավարությանը դեպի զարգացման եվրոպական ուղի:

Չեն խնայվում ֆինանսական ծախսերը, օգնությանը, բոլոր խնդիրները լուծելու և «քաղաքակիրթ աշխարհում» տեղ երաշխավորելու խոստումները, և այդ ամենի փոխարեն պարզապես պետք է ամբողջությամբ լքել Ռուսաստանը։

Չի կարելի բացառել, որ Փաշինյանն արդեն սկսել է կատարել այդ խնդիրը։ Հայաստանին ձեռնտու չէ շրջադարձ դեպի Արևմուտք, բայց դա չի կարելի ասել այդ երկրի ներկայիս ղեկավարության մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular