ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զեկույց. Ռուսաստանը հաջող տեղեկատվական արշավ է իրականացնում Կովկասում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան eurosianet.org-ը գրում է, որ ինչպես նշված է Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնի կողմից հրապարակված վերջին ամփոփագրում, ռուս քարոզիչները, խաղալով զգացմունքների վրա և առաջ մղելով այն նարատիվները, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մերձեցումը տարածաշրջանին պատերազմ կբերի, հակաարևմտյան տրամադրություններ են հրահրում Հարավային Կովկասում: Փաստաթուղթը, որը հրապարակվել է Ատլանտյան խորհրդի թվային դատաբժշկական լաբորատորիայի կողմից՝ որպես Կրեմլի տեղեկատվական պատերազմի ավելի լայն վերլուծության մաս, գնահատում է Ռուսաստանի կողմից Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում 2023 թվականին «սադրիչ նարատիվների» տարածման արդյունավետությունը։ Ռուսական քարոզչամեքենայի կողմից Կովկասում տարածվող հիմնական ուղերձն այն է, որ Արևմուտքի հետ դաշինքը կհանգեցնի վիճակի փլուզման։

Ռուսաստանի տեղեկատվական քայլերը «երկակի նպատակ ունեն՝ խաթարել Ուկրաինային աջակցությունը և, պառակտելով այդ երկրները ներսից, այնտեղ ազդեցություն ձեռք բերել», ասվում է հետազոտության մեջ։ Հայաստանում ռուսական նարատիվներն ուղղակիորեն ուղղված են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի կառավարությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո Կրեմլի հետ հարաբերությունների առաջնահերթությունից անցել է Արևմուտքի հետ կապերի ամրապնդմանը։ «Հիմնականում ռուսական լրատվամիջոցներով և Տելեգրամ - ալիքներով տարածված նարատիվներից մեկն ուղղված է Փաշինյանին որպես դավաճան ներկայացնելուն։ Զեկույցում նշվում է նաև, որ վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանում «Վրացական երազանքի» կառավարությունը «ընդլայնել է հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով»։

Դա նպաստել է երկրում հակաամերիկյան նարատիվների տարածմանը, որոնք ուժեղացել են անցյալ աշնանը այն բանից հետո, երբ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ USAID-ն իբր հովանավորում է հեղաշրջման դավադրությունը: Ադրբեջանը, որը ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ավելի է մոտեցել Ռուսաստանին, ամրապնդել է Կովկասում USAID-ի ենթադրյալ դիվերսիոն գործունեության մասին նարատիվները. «Թվային դատաբժշկական գիտահետազոտական լաբորատորիան հայտնաբերել է USAID-ին առնչվող առնվազն տասնչորս հրապարակում, որոնց հեղինակները, ի թիվս այլ բաների, մեղադրել են ամերիկյան գործակալությանը Ադրբեջանում հակակառավարական գործունեության ֆինանսավորման մեջ,- ասվում է զեկույցում,- այդ հրապարակումները համեմատելուց հետո ակնհայտ դարձավ, որ օգտագործվել են այնպիսի նույնատիպ տեքստեր, որոնք կան նույն USAID-ի դեմ վրացական մեղադրանքներում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular