ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կառավարությունը մեզ վստահեցրել է, որ Արևմուտքի հետ մերձեցումը մեր դեմ ուղղված չէ. ՀՀ–ում Իրանի դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը կողջունի ցանկացած գործողություն տարածաշրջանում, որը կնպաստի լարվածության նվազեցմանը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի տարածաշրջանային այցին։

«Իսկ ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել լարվածության աճին, և տարածաշրջանային հարաբերություններում խնդիրներ առաջացնել, մեզ համար անընդունելի է։ Թույլ տվեք յուրաքանչյուր ձեռնարկված քայլ մենք իր արդյունքներով գնահատենք։ Եթե այդ քայլը կհանգեցնի խաղաղության հաստատմանը և հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը, բնականաբար, կողջունենք այն։ Իսկ այն քայլերը, որոնք կարող են լարվածություն առաջացնել, ինչի հետեւանքով Հայաստանի և իր հարևան պետությունների միջեւ հարաբերությունները կթուլանան, ես ձեզանից եմ հարցնում՝ դուք կընդունե՞ք նման գործողությունը»,– ասաց դեսպանը։

Մեր ճշտող հարցին՝ արդյոք, ըստ Թեհրանի, կան այդպիսի արտաքին ուժեր, որոնք փորձում են նման ազդեցություն ունենալ, դեսպանը պատասխանեց. «Պետք է տեսնենք, թե արդյունքներն ինչպիսին կլինեն, այսինքն՝ Իրանի և Հայաստանի, և ընդհանրապես տարածաշրջանում տիրող հարաբերություններն ինչպես կլինեն։ Եթե ՆԱՏՕ-ի քարտուղարը գա ու գնա, 2-3 օր հետո այստեղ մտահոգությունները պատերազմի վերաբերյալ աճեն, դա դրակա՞ն կլինի ձեզ համար»։ 

Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ի հետ մերձեցումը ուղղված չէ տարածաշրջանի որեւէ երկրի դեմ։ Դեսպանի խոսքով՝ Թեհրանը Երևանից ստացել է նման հավաստիացումներ։

«Այո, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և՛ ՆԱՏՕ-ի հետ, և՛ ԵՄ դիտորդների հետ կապված մեզ վստահեցրել է, որ այդ համագործակցությունները Իրանի դեմ չեն։ Կասկած չունենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ ուղով է գնալու։ Տեսնենք՝ նրանք արդյո՞ք այդպես կվարվեն, թե՞ ոչ»,– ասաց դեսպանը։

Դեսպան Մեհդի Սոբհանին նշեց, որ Թեհրանի կարծիքով՝ արտաքին միջամտությունները պատճառ են դառնում տարածաշրջանում վտանգների ավելացմանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular