ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննիչը չի թույլատրել ԱԺ պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Էլինար Վարդանյանը եւ Լեւոն Քոչարյանը տեսակցեն Վազգեն Սաղաթելյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քննիչը չի թույլատրել ԱԺ պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Էլինար Վարդանյանը եւ Լեւոն Քոչարյանը տեսակցեն Վազգեն Սաղաթելյանին: Այս մասին հայտնել է Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը:

«Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունից առաջ քննիչին տեղեկացրեցի, որ քննչականի բակում պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Լեւոն Քոչարւյանը, Էլինար Վարդանյանը ցանկություն են հայտնել տեսնել Վազգենին: Միջնորդեցի ապահովել վստահորդիս իրավունքը եւ թույլ տալ, որպեսզի հանդիպի պատգամավորներին:

Քննիչը միջնորդությունս անհիմն մերժեց:

 

Սա նույնպես հստակորեն հաստատում է մեր պնդումը, որ Վազգենի եւ Նարեկի նկատմամբ իրականացվում է քաղաքական վրեժ:

Հիշեցնում եմ, որ նախկինում պատգամավորներն անարգել մուտք են գործել քննչականներ եւ անարգել հանդիպել են ձերբակալվածներին»,- գրելէ նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular