ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխվարչապետը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Եղիազար Վարդանյանին:

Փոխվարչապետը շնորհավորել է կոմիտեի նորանշանակ նախագահին և մաղթել հաջողություններ: Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել կոմիտեի գործունեությունը ՀՀ կառավարության ընդհանուր աշխատանքների կազմակերպման համատեքստում:

«Մենք բազմաթիվ կարևոր ծրագրեր ունենք, որոնք շատ դեպքերում ուղիղ, բայց հաճախ նաև անուղղակի կախված են այն արդյունավետությունից, որը Քաղաքաշինության կոմիտեն դրսևորում է իրեն վստահված ուղղություններով: Վերջին տարիների ընթացքում կառավարության ծրագրերում գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում հատկապես սոցիալական ենթակառուցվածքների ուղղությամբ կատարվող ներդրումները: Այդտեղ մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք: Եվ այդ ուղղությամբ անելիքների առնչությամբ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել»,- ասել է փոխվարչապետը:

Տիգրան Խաչատրյանի դիտարկմամբ՝ վերջին տարիների ընթացքում տեղի է ունեցել կատարվող աշխատանքների ծավալի էական փոփոխություն, ինչին զուգահեռ Քաղաքաշինության կոմիտեն պետք է շարունակաբար բարելավի աշխատանքների որակին ներկայացվող պահանջները: Կոմիտեն պետք է ապահովի, որպեսզի քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունների իրականացրած աշխատանքները լինեն ներկայացվող պահանջներին համապատասխան և պահանջի, որ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքն առավելագույն չափով արձագանքի սպառողների շահերին, լինի պատշաճ և տեղին:

 «Այս տեսանկյունից, կարծում եմ, որ մենք մեծ անելիք ունենք համատեղ աշխատանքներում և վստահ եմ, որ Քաղաքաշինության կոմիտեի անձնակազմն էլ ունի բավարար փորձ և կարողություններ այդ խնդիրները Ձեզ հետ համագործակցաբար լուծելու համար», -ասել է Տիգրան Խաչատրյանը:

Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին՝ կատարած աշխատանքի համար:

Իր հերթին, Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար։ Նորանշանակ կոմիտեի նախագահն ընդգծել է.

«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել առաջնորդողի դերակատարում հարազատ մասնագիտական ոլորտում: Սա նաև մասնագիտական պատվի հարց է՝ արձանագրել հաջողություն մեր գործընկերների հետ միասին և Կառավարության աջակցությամբ բարձր արդյունավետությամբ իրականացնել այն նախանշված խնդիրները, որոնք դրվել են Քաղաքաշինության կոմիտեի առջև: Ուզում եմ վստահեցնել, որ որակի պահանջի նկատմամբ որևէ կոմպրոմիս չի լինելու, ամենայն ուշադրությամբ հետևելու ենք որակին՝ ոչ միայն շինարարության, այլև նախագծման առումով:

Դրան զուգահեռ իրականացնելու ենք նաև ստանդարտների, նորմերի լրամշակում և տեղայնացում, որը կձևավորի այն միջավայրը, որտեղ արդեն մարդու գործոնից կախված հնարավորինս քիչ խնդիրներ կլինեն, և համակարգը կաշխատի ավելի մեծ արդյունավետությամբ: Ուզում եմ նաև շեշտել, որ մեծ ուշադրություն ենք դարձնելու թվայնացման գործընթացի վրա: Նաև շինարարական ծրագրերի կառավարման ավտոմատացման համակարգի ներդրման պլաններ են նախագծվում, և առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնեմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular