ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատումը կենսական խնդիրներ կառաջացնի և´ Ոսկեպարի, և ընդհանրապես ՀՀ-ի համար. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ

ՎԻԴԵՈ

Խոսքը ադրբեջանական 4 գյուղերի մասին է, որոնք մեր տիրապետության տակ են գտնվում: Մենք մեր գյուղացիների հետ միասին ձևակերպել ենք մեր պահանջը: Սահամանազատումն այնպես, ինչպես պատկերացնում ենք մենք և Ադրբեջանը, կենսական խնդիրներ կառաջացնի և´ Ոսկեպար գյուղի, և´ ընդհանրապես Հայաստանի համար: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Կառավարության հետ՝ համայնքից աշխատանքային խումբ ստեղծել և մասնակցել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյան:

Նրա խոսքով, վարչապետը գյուղացիներին խոստացել է հաշվի առնել նրանց պահանջները և լուծումներ գտնել դրանց համար:

«Նման հարցերը 3 կամ 5 օրում չեն լուծվում, բանակցություններ են ընթանում: Պահանջները կձևակերպվեն և պատասխանի դեպքում մեզ կտեղեկացնեն: Դա կարող է լինել 6 ամիս, 7 ամիս, կամ 1 տարի հետո: Հստակ չգիտեմ»,-ասաց Մհեր Աղայանը՝ պատասխանելով հարցին, թե Կառավարությունը ի՞նչ ժամկետներում է խոստացել գյուղացիների պահանջները կատարել:

Նոյեմբերյանի փոխքաղաքապետը դժվարացավ պատասխանել հարցին, թե կխարխլի արդյո՞ք գյուղերի տարածքների հանձնումը մեր պաշտպանական գիծը, պարզաբանելով, որ ռազմական մասնագետ չէ: Սակայն կրկին շեշտեց, որ տարածքների հանձնումը անվտանգության հետ կապված խնդիրներ է առաջացնելու Ոսկեպար գյուղի բնակիչների համար:

«Դա հանրապետական նշանակության ճանապարհ է, իհարկե, խնդիրներ կարող են առաջանալ: Խոսակցություն կա ճանապարհը փոխելու մասին: Բայց դե դա մի քանի օրում լուծվող հարց չէ, երկար ժամանակ է պետք»,-հավելեց Մհեր Աղամյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular